Լրահոս

14.06.2014 10:01


Գազի հանձնաժողովի նախնական եզրակացությունն արդեն պատրաստ է

Գազի հանձնաժողովի նախնական եզրակացությունն արդեն պատրաստ է

Հայաստանի գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ նախնական եզրակացությունը ներկայացնելուց հետո իրենք մտադիր են երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը։
Թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովի ստեղծման որոշման համաձայն՝ նախնական եզրակացությունը պետք է ներկայացվեր մինչեւ գարնանային այս նստաշրջանի ավարտը, բայց, Այվազյանի խոսքով, իրենք դեռ աշխատելու շատ գործ ունեն։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը