Լրահոս

14.06.2014 10:27


«Սերժ Սարգսյանն արդեն թաղապետի գործառույթներ է իրականացնում»

«Սերժ Սարգսյանն արդեն թաղապետի գործառույթներ է իրականացնում»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Անդրադառնալով հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Սերժ Սարգսյանը Վիեննայում հայտարարել է, թե «շուրջ 8 տարի է, ինչ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր»:

Սերժ Սարգսյանը երևի տեղյակ չէ, որ արդեն շուրջ 7 տարի է, ինչ սերտ բարեկամական կապեր են հաստատվել նաև Բանգլադեշի թիվ 172 շենքի երկրորդ մուտքի չորրորդ հարկի և Ինսբրուկի 3-րդ թաղամասի 7-րդ փողոցի միջև, որովհետև նշված հասցեներում բնակվողները բաջանաղներ են: Եվ այդ սերտ բարեկամական կապն, անշուշտ, նպաստելու է հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, այդ թվում նաև՝ ներդրումների տեսքով:

Ամեն դեպքում, լավ է, որ Սերժ Սարգսյանն արդեն թաղապետի գործառույթներ է իրականացնում՝ նպաստելով երկու քաղաքաների միջհամայնքային կապերի ամրապնդմանը: Միայն մի պրոբլեմ կա՝ հանկարծ հիմա էլ Տարոն Մարգարյանը չասի. «Սե՛րժ ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»:
Վերջին հաշվով՝ թաղապետները քաղաքապետին են ենթարկվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը