Լրահոս

14.06.2014 10:31


Ն. Զոհրաբյան. «Այսօր դեսպանները հիմնականում զբաղվում են իրենց բիզնեսների բարգավաճմամբ»

Ն. Զոհրաբյան. «Այսօր դեսպանները հիմնականում զբաղվում են իրենց բիզնեսների բարգավաճմամբ»

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում, արտակարգ եւ լիազոր դեսպան չունի: Իշխանական կուլիսներում դեռ շարունակում են քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակման հարցը: Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն արեց. «Ընդհանրապես, եթե հետեւենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործուղում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը»:

Ըստ պատգամավորի՝ այսօր դեսպանները հիմնականում զբաղվում են իրենց բիզնեսների բարգավաճմամբ. «Ձեռքի հետ էլ տարվա մեջ երկու միջոցառում են կազմակերպում` սեպտեմբերի 21-ի ֆուրշետը, ու ապրիլի 24-ին տեղի համայնքի հետ գլխիկոր կանգնում են Ցեղասպանության հուշահամալիրի առաջ»:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Այս խորագրի վերջին նյութերը