Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը նամակ է ուղարկել ընտանիքին. նամակում 5 տող ջնջված է
Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողին հայտնեց Կարմիր խաչ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
ԳԱԼԱ-ի լրագրողը խոսեց նաև Հակոբ Ինջիղուլյանի եղբոր՝ Հարություն Ինջիղուլյանի հետ, ով ասաց, որ նամակներն արդեն ստացել են:
«4 նամակ ենք ստացել՝ ինձ, քրոջս, մորս, հորս ուղղված: Մորս ուղղված նամակում Հակոբը գրում է, որ ամեն ինչ լավ է, որ անգլերեն է սովորում, որ տեղափոխվի Եվրոպա: Բայց հինգ տող ջնջված է նամակից: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից հարցնում ենք, թե ով է ջնջել, ասում են՝ Կարմիր խաչի մեր գործընկերները»,- նշում է Հ. Ինջիղուլյանը: Նրա խոսքով՝ մի տող էլ իր նամակից է ջնջված: Վերջինս ավելացնում է` Կարմիր խաչից հավաստիացնում են, որ եթե Ադրբեջանը թույլ տա, յուրաքանչյուր տեղեկություն իրենք կփոխանցեն, սակայն Ինջիղուլյանների ընտանիքի համար մնում է դեռևս անհայտ, թե ինչ է գրել Հակոբն, ու ինչու են ջնջել հենց Կարմիր խաչի աշխատակիցները: