Տնտեսական

14.06.2014 12:59


Մալաթիա–Սեբաստիայի որոշ շենքերում չեն շտապում աղբը տանել

Մալաթիա–Սեբաստիայի որոշ շենքերում չեն շտապում աղբը տանել

Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի 93–րդ շենք մուտք գործելու ամենաապահով ճանապարհը, թերևս, պատուհաններից է կամ տանիքից։ Այսօր խմբագրություն ահազանգած բնակչի խոսքերով՝ վերջին անգամ շենքի աղբը տարվել է հունիսի 1–ին, այն էլ՝ բնակիչների բազում զանգերից հետո։ 30 աստիճանը գերազանցող շոգին գրեթե երկու շաբաթ չտարած աղբը, դժվար չէ ենթադրել, ինչ «բուրմունք» ու հակասանիտարական վիճակ է ստեղծել շենքի բակում։ Ցածր հարկերի բնակիչներն աղբատար խողովակի խցանվածության պատճառով աղբի տոպրակները նետում են կրնկի վրա բաց դռներից՝ ամեն անգամ ենթարկվելով ճանճերի գրոհին։

Ստորև ներկայացնում ենք բնակչի ուղարկած լուսանկարները։

Այս խորագրի վերջին նյութերը