Եզդիական զինյալ ջոկատին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումները
Իրաքի Հանրապետությունում արդեն մի քանի օր է, ինչ թեժ մարտեր են ընթանում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 10-ին «Իրաքի և Լևանտի հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության 3000 զինյալներ գրավել էին Նինվեի տարածաշրջանի Մոսուլ քաղաքը, որը Իրաքի երկրորդ ամենախոշոր քաղաքն է, և Նինվեի վարչական կենտրոնը: Ահաբեկիչների ներխուժումից հետո քաղաքի ռազմական և քաղաքացիական իշխանությունները առանց որևէ դիմադրություն լքել էին քաղաքը` բնակչությանը թողնելով անպաշտպան: Քաղաքից հեռացել էին ոչ մահմեդական ժողովուրդները, այդ թվում՝ 65 հայ և 900 եզդի ընտանիք:
Ահաբեկիչներն այս օրերին մի քանի անգամ փորձ են կատարել մտնել եզդիաբնակ Շանգալ մարզ: Շանգալ մարզի պաշտպանության համար ձևավորված 300 հոգուց բաղկացած զինյալ ջոկատից 200-ը ազգությամբ եզդիներ են: Եզդիական զինյալ ջոկատին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումները: «Իրաքի և Լևանտի հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը բավական մեծ կորուստներով փախուստի է դիմել՝ մարտի դաշտում թողնելով զենք ու զինամթերք և տալով բազմաթիվ զոհեր: Եզդիական կողմը ևս զոհեր է տվել: Ընթացող մարտերի ընթացքում զոհվել են 19 եզդի զինյալներ: Այս օրերին այդ շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն, իրաքաբնակ եզդիների հավաստմամբ, այս անգամ իրենք համախմբված են և թույլ չեն տալու, որպեսզի ահաբեկիչներն ազատ ելումուտ ունենան եզդիական բնակավայրեր: Նրանք նաև չեն բացառում, որ եզդիական ինքնավարություն կստեղծվի, քանի որ այլ կերպ այլևս հնարավոր չէ ապահովել իրենց անվտանգությունը:
Հունիսի 13-ին Մոսուլ քաղաքում նույն ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները սպանել են 15 եզդիների: Այս մասին տեղեկացնում է «ANHA» լրատվական գործակալությունը: Սկզբում ահաբեկիչներն ազատ են արձակել Մոսուլի բանտերում պահվող կալանավորներին և հետո նրանց միջից առանձնացրել ոչ մահմեդականներին և գնդակահարել նրանց: Իսլամիստների կողմից սպանվել են 16 բանտարկյալ, որոնցից 15-ը՝ եզդի, իսկ մեկը՝ քրիստոնյա: Սպանվածների մարմինները թաքցրել են Մոսուլ քաղաքի մոտակայքում:

Սինջար լրատվական կենտրոն