Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
Վրաստանի ֆինանսների նախարարի հայտարարության համաձայն, եթե Լարսի անցակետը չբացվի ժամանակին, ապա դա կհանգեցնի ներմուծվող և արտահանվող ապրանքների թանկացմանը: «Տարվա սկզբից մայիսի 17-ը ներառյալ, երբ փակվեց Լարսի անցակետը, տվյալ սահմանով ներմուծվող մթերքի ընդհանուր արժեքը կազմում էր 150 միլիոն լարի: Եթե անցակետը ժամանակին չբացվի, ապա դա կհանգեցնի արտահանվող ապրանքի թանկացմանը, քանի որ ստիպված կլինենք փնտրել ուրիշ, այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներ արտահանման համար: Նույն բանը վերաբերում է նաև ներմուծմանը: Հուսով եմ, որ խնդիրը շուտով կլուծվի», -հունիսի 9-ին հայտարարել է Նոդար Խադուրին: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ռուս-վրացական սահմանից ոչ հեռու տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից հետո էլ դադարեցվել է ճանապարհային երթևեկությունը դեպի Ռուսաստան: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հունիսի 9-ին հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները: Տարածված տեղեկության համաձայն` Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 429 748 մարդ: Վրաստանում կա 3 472 772 ընտրող, մինչդեռ փաստաթղթերի վերաուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ցուցակներում կրկնվող անուններ կան, ինչպես նաև կան գոյություն չունեցող քաղաքացիների մասին տվյալներ: Ինչի արդյունքում 43 024 մարդ հանվել է տվյալների բազայից: Հունիսի 9-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարություն-բացատրություն է արել օկուպացված Աբխազիայի` թուրք պատգամավորների այցելության վերաբերյալ: «Դուք տեղյակ եք, որ Թուրքիան երկար ժամանակ ի վեր վարում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չճանաչման քաղաքականություն: Տվյալ տարածաշրջանները մենք ընկալում ենք Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում, և այդ վերաբերմունքը չի փոխվել վերջերս մեր պատգամավորների` Աբխազիա կատարած այցելությունից հետո: Ես հավատացրել եմ Վրաստանի Կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը, որ Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ չի փոխվել, և մենք կշարունակենք վարել այդ քաղաքականությունը», -ասված է թուրք դեսպանի հայտարարությունում: Հունիսի 9-ին Ախալքալաքում սկսվել է Ջավախքի Ազգային այգու այցելուների վարչության շինարարությունը: Շինարարական աշխատանքների սկսվելուն ներկա էին Վրաստանի բնապահպանության նախարարը, Վրաստանի Ազգային այգիների նախագահը, ինչպես նաև բնապահպանության համաշխարհային ֆոնդի(WWF) ներկայացուցիչները: Ջավախքի Ազգային այգու շինարարությունը կիրականանա գերմանական Ռեկոնստրուկցիա բանկի աջակցությամբ: Շինարարության շրջանակներում կբարեկարգվի Ջավախքի Ազգային այգին, որի կազմում կմտնի ինքը Ազգային այգին, ինչպես նաև հինգ պատվիրատուներ: Նախագծի ընդհանուր արժեքն է 2 250 000 եվրո: Այգու նախագիծը կազմվել է Բնապահպանության Համաշխարհային ֆոնդի կողմից: Ըստ պաշտոնական տվյալների` շինարարական աշխատանքներում աշխատանքի է տեղավորվել արդեն 20 տեղի բնակիչ, իսկ աշխատանքի ավարտից հետո կստեղծվի ևս 15 աշխատատեղ:
Հունիսի 10-ին Վրաստանի նախագահի խորհրդատուները` Սոֆիո Շամանիդին և Իվանե Մաճավարիան հանդիպում են անցկացրել Թբիլիսիի Բուհերում սովորող հայ և ադրբեջանցի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նախագահի խորհրդատուները զրուցել են ուսանողների հետ երկրի` եվրոինտեգրման կարևորության մասին, ինչպես նաև այն առավելությունների մասին, որը կունենա Վրաստանը Եվրամիության հետ ասոցիացիայի մասին պայմանագիրը ստորագրելու դեպքում: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև եվրոպական ինտեգրացիայի շահերի մասին տեղեկատվության հասանելիությունը շրջանների բնակչությանը, որտեղ խիտ բնակեցված են հայեր և ադրբեջանցիներ: Ուսանողների հետ հանդիպման ավարտին որոշվեց, որ հունիսի վերջին ուսանողները նախագահի վարչության ներկայացուցիչների հետ միասին կայցելեն Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախք, որտեղ հանդիպումներ կանցկացնեն տեղի բնակչության հետ, որտեղ եվրոպական ինտեգրացիային վերաբերող բուկլետներ կբաժանեն հայերենով և ադրբեջաներենով: Հունիսի 10-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել Ուկրաինայի և Վրաստանի տարածքներում: «Մենք չենք պատրաստվում հակահրթիռային համակարգեր տեղադրել ո՛չ Վրաստանում, ո՛չ Ուկրաինայում: Չենք ծրագրում, ո՛չ հիմա, ո՛չ ապագայում», -հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը: Հունիսի 11-ին Վրաստանի Կառավարությունը Դարիալի կիրճի այն ճանապարհային հատվածում, որը քանդվել էր սողանքի հետևանքով, վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար պետական բյուջեից 7 000 000 միլիոն լարի հատկացնելու որոշում է ընդունել: «Առաջին փուլում ծրագրվում է շտապ ժամանակավոր ճանապարհի շինարարական աշխատանքներ անցկացնել, որպեսզի երթևեկությունը որևէ կերպ կարողանա հաղթահարել մայրուղու այդ հատվածը: Երկրորդ փուլում ծրագրվում է անցկացնել վնասված ճանապարհի հիմնական վերականգնողական աշխատանքներ», -ասված է Վրաստանի Կառավարության դրույթում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Եվրախորհրդի և ՄԱԿ-ի զարգացման ֆոնդի աջակցությամբ Վրաստանում անցկացվել է վրաց մամուլի ուսումնասիրություն: Հունիսի 11-ին հրապարակված փաստաթղթի տվյալների համաձայն` վրաց մամուլի մի մասը սիստեմատիկորեն խախտում է լրագրողական էթիկայի չափանիշներն ու նորմերը: «Շատ հաճախ են խախտվում լրագրողական էթիկայի չափանիշներն ու նորմերը: Լրագրողները հաճախ առանց որևէ ամոթի իրենց անձնական կարծիքն են ներկայացնում ընթերցողին` չամրագրված որևէ ապացույցով: Տեքստերում շատ հաճախ հանդիպում են վիրավորական և խտրական արտահայտություններ այս կամ այն քաղաքական ուժի և նրա ներկայացուցիչների մասին: Ավելի հաճախակի լրագրողական էթիկան խախտվում է այնպիսի թերթերում, ինչպիսիք են «Ալիա», «Ասավալ-Դասավալի «Վերսիա», «Կվիրիս խրոնիկա» և «Ախալի թաոբա» թերթերը», -ասված է անցկացված հետազոտության հրապարակված արդյունքներում: «Ճիշտ է, մենք հիմա չենք կարող Վրաստանին առաջարկել Եվրախորհրդի մաս դառնալ, բայց մենք կլինենք առավելագույնս մոտ: Հիմա Վրաստանը պետք է իր ամբողջ ուշադրությունը սևեռի Եվրոպայի հետ ազատ և բազմակողմանի առևտրի համաձայնության վրա: Ես համոզված եմ, որ բարեփոխումների անցկացումը և Վրաստանի` բաց ու հաստատուն ժողովրադավարական երկիր դառնալը միակ ճիշտ ուղին է, որը կօգնի երկրին խուսափել ցանկացած արտաքին միջամտություն-ազդեցությունից», -հունիսի 12-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Ինքը Աստված էլ չգիտի Ռուսաստանը կիրականացնի Աբխազիայի անեքսիան, թե ոչ: Ռուսաստանում որոշում է ընդունում միայն մեկ մարդ, և նման իրավիճակում ո՛չ մեր գերատեսչությունը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նույնիսկ որևէ լուրջ հետախուզական կազմակերպություն չի կարող տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը: Մենք կարող ենք միայն ենթադրել», -հունիսի 12-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը: Հունիսի 13-ին Թբիլիսիում հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի միջև: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում անցկացվող հետագա բարեփոխումները, ինչպես նաև քայլերը, որոնք պետք է արվեն Եվրոպայի հետ ասոցացման մասին պայմանագիրը կնքելուց հետո: Քննարկվել են նաև Եվրոպայի և Վրաստանի միջև առանց վիզա ռեժիմի հաստատման հեռանկարները: «Մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրամիության հետ ասոցացման պրոցեսը կլինի բավականին բարդ: Այն նախատեսում է 24 ժամյա աշխատանք, և համապատասխանաբար մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր ջանքերը տվյալ ուղղությամբ: Նոր հնարավորությունների հետ միաժամանակ մենք ձեռք կբերենք նոր մարտահրավերներ, նոր դժվարություններ: Ես նախատեսում եմ լայնածավալ բարեփոխումների անցկացում, որոնք պետք է իրականացվեն Վրաստանում Եվրոպայի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի ճանապարհին: Մենք պետք է համաձայնեցնենք մեր օրենքները Եվրոպական օրենսդրության հետ: Պետք է իրականացնենք ենթակառուցվածքային և վարչարարական մեխանիզմների զարգացում: Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Վրաստան-Եվրոպա փոխհամագործակցության հեռանկարները այնպիսի առաջնային բնագավառներում, ինչպիսիք են` էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը: Ուզում եմ նշել, որ մեր հաջողությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչքանով ապահովված կլինի մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք կիսում ենք հանուն ամբողջ աշխարհում և եվրոպական մայրցամաքում անվտանգության և կայունության պահպանման քաղաքական պատասխանատվությունը և պատրաստ ենք աջակցել խաղաղության պահպանմանը: Այսօր 100 զինվորից բաղկացած մեր գումարտակը Եվրամիության հովանու ներքո մասնակցում է խաղաղության և կայունության հաստատման գործողություններին Կենտրոնական Աֆրիկայում: Վրաստանը նաև պատրաստ է իր լուման ներդնել Մալիում եվրոպական խաղաղապահ առաքելությանը: Չեմ թաքցնի ուրախությունն այն կապակցությամբ, որ ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերջին կետը չէ: Դա ընդամենը ճանապարհի սկիզբ է, որը կտանի երկրին ետ դեպի Եվրոպական ընտանիք», -հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Այսօր Վրաստանում կան շատ անօգնական և հուսալքված մարդիկ, որոնք պաշտպանություն են փնտրում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Մենք բազում մարդկանց ենք տեսնում, որոնք հույս ունեին, որ Իվանիշվիլին կբաժանի իրենց իր միլիոնները, բայց կատարվեց հակառակը: Այդ մարդիկ այսօր հիասթափված են: Մենք մարդիկ ենք տեսնում, որոնք ուզում են իրենց տեր կանգնող գտնել, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել նրան…», -հունիսի 14-ին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան: Հունիսի 14-ին Դարիալի կիրճի մայրուղու այն հատվածում, որը վնասվել էր սողանքի պատճառով, բացվել է շրջանցային ճանապարհ: Ինչպես հայտնում են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունում, «ժամանակավոր շրջանցային ճանապարհը նախատեսված է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի համար»: Ինչ վերաբերում է հիմնական մայրուղու վերականգնմանը, նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն` վերանորոգման աշխատանքներ են տարվում 24 ժամյա ռեժիմով: Հունիսի 15-ին Վրաստանի ամբողջ տարածքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրական գործընթացի սկսվելուց անմիջապես հետո հայտնի են դարձել մի քանի խախտումների մասին լուրեր: Օրինակ, Կենտրոնական ընտրական տեղամասի հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրատեղամասերից մեկում վաղ առավոտյան ներխուժել են դիմակներով զինված մարդիկ և գողացել ընտրական քվեատուփը և ընտրական քվեաթերթիկները:
Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
Վրաստանի ֆինանսների նախարարի հայտարարության համաձայն, եթե Լարսի անցակետը չբացվի ժամանակին, ապա դա կհանգեցնի ներմուծվող և արտահանվող ապրանքների թանկացմանը: «Տարվա սկզբից մայիսի 17-ը ներառյալ, երբ փակվեց Լարսի անցակետը, տվյալ սահմանով ներմուծվող մթերքի ընդհանուր արժեքը կազմում էր 150 միլիոն լարի: Եթե անցակետը ժամանակին չբացվի, ապա դա կհանգեցնի արտահանվող ապրանքի թանկացմանը, քանի որ ստիպված կլինենք փնտրել ուրիշ, այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներ արտահանման համար: Նույն բանը վերաբերում է նաև ներմուծմանը: Հուսով եմ, որ խնդիրը շուտով կլուծվի», -հունիսի 9-ին հայտարարել է Նոդար Խադուրին: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ռուս-վրացական սահմանից ոչ հեռու տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից հետո էլ դադարեցվել է ճանապարհային երթևեկությունը դեպի Ռուսաստան:
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հունիսի 9-ին հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները: Տարածված տեղեկության համաձայն` Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 429 748 մարդ: Վրաստանում կա 3 472 772 ընտրող, մինչդեռ փաստաթղթերի վերաուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ցուցակներում կրկնվող անուններ կան, ինչպես նաև կան գոյություն չունեցող քաղաքացիների մասին տվյալներ: Ինչի արդյունքում 43 024 մարդ հանվել է տվյալների բազայից:
Հունիսի 9-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանը հայտարարություն-բացատրություն է արել օկուպացված Աբխազիայի` թուրք պատգամավորների այցելության վերաբերյալ: «Դուք տեղյակ եք, որ Թուրքիան երկար ժամանակ ի վեր վարում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չճանաչման քաղաքականություն: Տվյալ տարածաշրջանները մենք ընկալում ենք Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում, և այդ վերաբերմունքը չի փոխվել վերջերս մեր պատգամավորների` Աբխազիա կատարած այցելությունից հետո: Ես հավատացրել եմ Վրաստանի Կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը, որ Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ չի փոխվել, և մենք կշարունակենք վարել այդ քաղաքականությունը», -ասված է թուրք դեսպանի հայտարարությունում:
Հունիսի 9-ին Ախալքալաքում սկսվել է Ջավախքի Ազգային այգու այցելուների վարչության շինարարությունը: Շինարարական աշխատանքների սկսվելուն ներկա էին Վրաստանի բնապահպանության նախարարը, Վրաստանի Ազգային այգիների նախագահը, ինչպես նաև բնապահպանության համաշխարհային ֆոնդի(WWF) ներկայացուցիչները: Ջավախքի Ազգային այգու շինարարությունը կիրականանա գերմանական Ռեկոնստրուկցիա բանկի աջակցությամբ: Շինարարության շրջանակներում կբարեկարգվի Ջավախքի Ազգային այգին, որի կազմում կմտնի ինքը Ազգային այգին, ինչպես նաև հինգ պատվիրատուներ: Նախագծի ընդհանուր արժեքն է 2 250 000 եվրո: Այգու նախագիծը կազմվել է Բնապահպանության Համաշխարհային ֆոնդի կողմից: Ըստ պաշտոնական տվյալների` շինարարական աշխատանքներում աշխատանքի է տեղավորվել արդեն 20 տեղի բնակիչ, իսկ աշխատանքի ավարտից հետո կստեղծվի ևս 15 աշխատատեղ:
Հունիսի 10-ին Վրաստանի նախագահի խորհրդատուները` Սոֆիո Շամանիդին և Իվանե Մաճավարիան հանդիպում են անցկացրել Թբիլիսիի Բուհերում սովորող հայ և ադրբեջանցի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նախագահի խորհրդատուները զրուցել են ուսանողների հետ երկրի` եվրոինտեգրման կարևորության մասին, ինչպես նաև այն առավելությունների մասին, որը կունենա Վրաստանը Եվրամիության հետ ասոցիացիայի մասին պայմանագիրը ստորագրելու դեպքում: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև եվրոպական ինտեգրացիայի շահերի մասին տեղեկատվության հասանելիությունը շրջանների բնակչությանը, որտեղ խիտ բնակեցված են հայեր և ադրբեջանցիներ: Ուսանողների հետ հանդիպման ավարտին որոշվեց, որ հունիսի վերջին ուսանողները նախագահի վարչության ներկայացուցիչների հետ միասին կայցելեն Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախք, որտեղ հանդիպումներ կանցկացնեն տեղի բնակչության հետ, որտեղ եվրոպական ինտեգրացիային վերաբերող բուկլետներ կբաժանեն հայերենով և ադրբեջաներենով:
Հունիսի 10-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել Ուկրաինայի և Վրաստանի տարածքներում: «Մենք չենք պատրաստվում հակահրթիռային համակարգեր տեղադրել ո՛չ Վրաստանում, ո՛չ Ուկրաինայում: Չենք ծրագրում, ո՛չ հիմա, ո՛չ ապագայում», -հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:
Հունիսի 11-ին Վրաստանի Կառավարությունը Դարիալի կիրճի այն ճանապարհային հատվածում, որը քանդվել էր սողանքի հետևանքով, վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար պետական բյուջեից 7 000 000 միլիոն լարի հատկացնելու որոշում է ընդունել: «Առաջին փուլում ծրագրվում է շտապ ժամանակավոր ճանապարհի շինարարական աշխատանքներ անցկացնել, որպեսզի երթևեկությունը որևէ կերպ կարողանա հաղթահարել մայրուղու այդ հատվածը: Երկրորդ փուլում ծրագրվում է անցկացնել վնասված ճանապարհի հիմնական վերականգնողական աշխատանքներ», -ասված է Վրաստանի Կառավարության դրույթում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Եվրախորհրդի և ՄԱԿ-ի զարգացման ֆոնդի աջակցությամբ Վրաստանում անցկացվել է վրաց մամուլի ուսումնասիրություն: Հունիսի 11-ին հրապարակված փաստաթղթի տվյալների համաձայն` վրաց մամուլի մի մասը սիստեմատիկորեն խախտում է լրագրողական էթիկայի չափանիշներն ու նորմերը: «Շատ հաճախ են խախտվում լրագրողական էթիկայի չափանիշներն ու նորմերը: Լրագրողները հաճախ առանց որևէ ամոթի իրենց անձնական կարծիքն են ներկայացնում ընթերցողին` չամրագրված որևէ ապացույցով: Տեքստերում շատ հաճախ հանդիպում են վիրավորական և խտրական արտահայտություններ այս կամ այն քաղաքական ուժի և նրա ներկայացուցիչների մասին: Ավելի հաճախակի լրագրողական էթիկան խախտվում է այնպիսի թերթերում, ինչպիսիք են «Ալիա», «Ասավալ-Դասավալի «Վերսիա», «Կվիրիս խրոնիկա» և «Ախալի թաոբա» թերթերը», -ասված է անցկացված հետազոտության հրապարակված արդյունքներում:
«Ճիշտ է, մենք հիմա չենք կարող Վրաստանին առաջարկել Եվրախորհրդի մաս դառնալ, բայց մենք կլինենք առավելագույնս մոտ: Հիմա Վրաստանը պետք է իր ամբողջ ուշադրությունը սևեռի Եվրոպայի հետ ազատ և բազմակողմանի առևտրի համաձայնության վրա: Ես համոզված եմ, որ բարեփոխումների անցկացումը և Վրաստանի` բաց ու հաստատուն ժողովրադավարական երկիր դառնալը միակ ճիշտ ուղին է, որը կօգնի երկրին խուսափել ցանկացած արտաքին միջամտություն-ազդեցությունից», -հունիսի 12-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Ինքը Աստված էլ չգիտի Ռուսաստանը կիրականացնի Աբխազիայի անեքսիան, թե ոչ: Ռուսաստանում որոշում է ընդունում միայն մեկ մարդ, և նման իրավիճակում ո՛չ մեր գերատեսչությունը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նույնիսկ որևէ լուրջ հետախուզական կազմակերպություն չի կարող տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը: Մենք կարող ենք միայն ենթադրել», -հունիսի 12-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Հունիսի 13-ին Թբիլիսիում հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի միջև: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում անցկացվող հետագա բարեփոխումները, ինչպես նաև քայլերը, որոնք պետք է արվեն Եվրոպայի հետ ասոցացման մասին պայմանագիրը կնքելուց հետո: Քննարկվել են նաև Եվրոպայի և Վրաստանի միջև առանց վիզա ռեժիմի հաստատման հեռանկարները: «Մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրամիության հետ ասոցացման պրոցեսը կլինի բավականին բարդ: Այն նախատեսում է 24 ժամյա աշխատանք, և համապատասխանաբար մենք պատրաստ ենք ուժեղացնել մեր ջանքերը տվյալ ուղղությամբ: Նոր հնարավորությունների հետ միաժամանակ մենք ձեռք կբերենք նոր մարտահրավերներ, նոր դժվարություններ: Ես նախատեսում եմ լայնածավալ բարեփոխումների անցկացում, որոնք պետք է իրականացվեն Վրաստանում Եվրոպայի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի ճանապարհին: Մենք պետք է համաձայնեցնենք մեր օրենքները Եվրոպական օրենսդրության հետ: Պետք է իրականացնենք ենթակառուցվածքային և վարչարարական մեխանիզմների զարգացում: Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Վրաստան-Եվրոպա փոխհամագործակցության հեռանկարները այնպիսի առաջնային բնագավառներում, ինչպիսիք են` էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը: Ուզում եմ նշել, որ մեր հաջողությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչքանով ապահովված կլինի մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք կիսում ենք հանուն ամբողջ աշխարհում և եվրոպական մայրցամաքում անվտանգության և կայունության պահպանման քաղաքական պատասխանատվությունը և պատրաստ ենք աջակցել խաղաղության պահպանմանը: Այսօր 100 զինվորից բաղկացած մեր գումարտակը Եվրամիության հովանու ներքո մասնակցում է խաղաղության և կայունության հաստատման գործողություններին Կենտրոնական Աֆրիկայում: Վրաստանը նաև պատրաստ է իր լուման ներդնել Մալիում եվրոպական խաղաղապահ առաքելությանը: Չեմ թաքցնի ուրախությունն այն կապակցությամբ, որ ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերջին կետը չէ: Դա ընդամենը ճանապարհի սկիզբ է, որը կտանի երկրին ետ դեպի Եվրոպական ընտանիք», -հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այսօր Վրաստանում կան շատ անօգնական և հուսալքված մարդիկ, որոնք պաշտպանություն են փնտրում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Մենք բազում մարդկանց ենք տեսնում, որոնք հույս ունեին, որ Իվանիշվիլին կբաժանի իրենց իր միլիոնները, բայց կատարվեց հակառակը: Այդ մարդիկ այսօր հիասթափված են: Մենք մարդիկ ենք տեսնում, որոնք ուզում են իրենց տեր կանգնող գտնել, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել նրան…», -հունիսի 14-ին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան:
Հունիսի 14-ին Դարիալի կիրճի մայրուղու այն հատվածում, որը վնասվել էր սողանքի պատճառով, բացվել է շրջանցային ճանապարհ: Ինչպես հայտնում են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունում, «ժամանակավոր շրջանցային ճանապարհը նախատեսված է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի համար»: Ինչ վերաբերում է հիմնական մայրուղու վերականգնմանը, նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն` վերանորոգման աշխատանքներ են տարվում 24 ժամյա ռեժիմով:
Հունիսի 15-ին Վրաստանի ամբողջ տարածքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրական գործընթացի սկսվելուց անմիջապես հետո հայտնի են դարձել մի քանի խախտումների մասին լուրեր: Օրինակ, Կենտրոնական ընտրական տեղամասի հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրատեղամասերից մեկում վաղ առավոտյան ներխուժել են դիմակներով զինված մարդիկ և գողացել ընտրական քվեատուփը և ընտրական քվեաթերթիկները:
Վրաստանի Հայ Համայնք