Հունիսի 15-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, և Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընտրական գործընթացի զանգվածային ու սիստեմատիկ խախտումների մասին տեղեկություններ: Մինչդեռ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերից տարբեր տեսակի խախտումների մասին տեղեկություններ էին լինում, որոնց մեջ կային նաև այնպիսիք, որոնց պատճառով մի քանի ընտրատեղամասերում դադարեցված է եղել ընտրական գործընթացը և հայտարարվել է ընտրությունների կրկնվելու մասին: Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններին մասնակցել է 1 485 372 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր քանակի 43,31%-ը: Ընտրատեղամասերի փակումից և ձայների հաշվման գործընթացի սկսվելուց 12 ժամ անց գծագրվել է հետևյալ պատկերը. Հիմնականում երկրի ամբողջ տարածաշրջանով առաջնորդ է իշխող կուսակցությունը և իր թեկնածուները: Մինչդեռ առաջնորդությունը բավականին անկայուն է: Գրեթե բոլոր ընտրական շրջաններում, որոնց արդյունքներն արդեն հաշվված են, իշխող կուսակցությունը հավասարվում է 49-51%-ի շրջանակներում, ինչը ենթադրել է տալիս, որ եթե նույնիսկ ոչ ամբողջ երկրում, ապա ամեն դեպքում շատ շրջաններում և ինքնակառավարություններում քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի: Արդեն հաշվարկված քվեաթերթիկների արդյունքում երկրորդ փուլում է «Ազգային շարժումը», որի ստացած ձայների ընդհանուր քանակը երկրի մասշտաբով տատանվում է 20-25%-ում: Երրորդ տեղն է զբաղեցնում Նինո Բուրջանաձեի կուսակցությունը` «Միացյալ ընդդիմություն», որի ստացած ձայները երկրի մասշտաբով կազմում են 11-12%-ը: Ինչ վերաբերում է ընտրություններին Սամցխե-Ջավախքում, ապա այստեղ արդեն հաշվված է ձայների մեծամասնությունը և հաստատված են հետևյալ արդյունքները. Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար` Արտաշես Փալաջյան(«Ոչ Խորհրդարանական ընդդիմություն–Կախա Կուկավա») -36,02%, Արթուր Կիրակոսյան («Ազգային շարժում») -3,43%; Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք») - 60,55%: Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Սևակ Երանոսյան («Ինքնիշխանություն ժողովրդին») -19,43%; Գագիկ Ղարսլյան («Վրացական երազանք») -80,57%: Ադիգենի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Թամազ Մծղերաշվիլի («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -11,07%; Սիմոն Պարունաշվիլի («Ազգային Շարժում») -24,09%; Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք») -64,83%: Ասպինձայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Նիկոլոզ Բերիձե («Ոչ Խորհրդարանական ընդդիմություն - Կախա Կուկավա») -1,66%; Գելա Լեկիշվիլի («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -12,69%; Բեսիկ Բեքաուրի («Ազգային շարժում») -36,37%; Լևան Ծաբաձե («Վրացական երազանք») -49,27%: Ախալցխայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Բախվա Գելաշվիլի «Ոչ Խորհրդարանական ընդդիմություն- Կախա Կուկավա») -1,31%; Օլեգ Ձոցենիձե («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -2,5%; Գոչա Գվարամիձե («Ազգային շարժում») -32,16%; Մամուկա Գոգոլաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս») -4,33%; Զազա Մելիքիձե («Վրացական երազանք») -59,7%: Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Ավթանդիլ Գոնգլաձե («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -17,21%; Մուրտազ Ղոնղաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս») -14,48%; Լևան Լոմսաձե («Լեյբորիստներ») -9,66%; Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)-58,65%: 2014թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը, բնականաբար, բացի նրանից անհրաժեշտություն կլինի երկրորդ փուլ անցկացնել, թե՞ ոչ, այն հարցն է, թե ո՞վ է դառնալու Մառնեուլի մունիցիպալիտետի վարչության ղեկավարը: Հիշեցնենք, որ ամբողջ ամսվա ընթացքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական շրջաններում ծայրահեղ անհանգստություն էր տիրում: Սկզբում տեղի ունեցավ վրաց-ադրբեջանական բախում Գարդաբանիում: Դրան հետևեց դեպքերի մի ամբողջ շարք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը սկզբում հանեց Ահմամեդ Իմամ Կուլիևի թեկնածությունը (Ազգային շարժման թեկնածու Մառնեուլիի վարչության ղեկավարի պաշտոնի համար), իսկ հետո դատարանի որոշմամբ նորից վերականգնեց նրան: Հերթական առճակատման ֆոնի վրա, որտեղ հստակորեն ընդգծված է ազգային գործոնը, իշխող կուսակցությունը հայտարարել է, որ անցանկալի բարդություններից խուսափելու համար հանում է իր թեկնածուին` Մերաբ Թոփչիշվիլիին, Մառնեուլի ղեկավարի պաշտոնի համար, մինչդեռ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը պատասխանել է, որ քվեաթերթիկներն արդեն տպված են և նրա թեկնածությունը հանել հնարավոր չէ: Չնայած այս ամբողջ իրավիճակին` իշխող կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 52,48%-ը, իսկ Իմամ Կուլիևը` 31,75%: Բնականաբար Մառնեուլիի բնակչությունը և ոչ միայն այն, ուշադրությամբ կհետևի արդյո՞ք կհրաժարվի Մերաբ Թոփչիշվիլին իր հաղթանակից, և կտա Մառնեուլիի վարչության ղեկավարի իր պաշտոնը Իմամ Կուլիևին, թե՞ ոչ:
Վրաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ
Հունիսի 15-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, և Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընտրական գործընթացի զանգվածային ու սիստեմատիկ խախտումների մասին տեղեկություններ: Մինչդեռ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերից տարբեր տեսակի խախտումների մասին տեղեկություններ էին լինում, որոնց մեջ կային նաև այնպիսիք, որոնց պատճառով մի քանի ընտրատեղամասերում դադարեցված է եղել ընտրական գործընթացը և հայտարարվել է ընտրությունների կրկնվելու մասին: Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններին մասնակցել է 1 485 372 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր քանակի 43,31%-ը:
Ընտրատեղամասերի փակումից և ձայների հաշվման գործընթացի սկսվելուց 12 ժամ անց գծագրվել է հետևյալ պատկերը. Հիմնականում երկրի ամբողջ տարածաշրջանով առաջնորդ է իշխող կուսակցությունը և իր թեկնածուները: Մինչդեռ առաջնորդությունը բավականին անկայուն է: Գրեթե բոլոր ընտրական շրջաններում, որոնց արդյունքներն արդեն հաշվված են, իշխող կուսակցությունը հավասարվում է 49-51%-ի շրջանակներում, ինչը ենթադրել է տալիս, որ եթե նույնիսկ ոչ ամբողջ երկրում, ապա ամեն դեպքում շատ շրջաններում և ինքնակառավարություններում քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի: Արդեն հաշվարկված քվեաթերթիկների արդյունքում երկրորդ փուլում է «Ազգային շարժումը», որի ստացած ձայների ընդհանուր քանակը երկրի մասշտաբով տատանվում է 20-25%-ում: Երրորդ տեղն է զբաղեցնում Նինո Բուրջանաձեի կուսակցությունը` «Միացյալ ընդդիմություն», որի ստացած ձայները երկրի մասշտաբով կազմում են 11-12%-ը:
Ինչ վերաբերում է ընտրություններին Սամցխե-Ջավախքում, ապա այստեղ արդեն հաշվված է ձայների մեծամասնությունը և հաստատված են հետևյալ արդյունքները.
Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար` Արտաշես Փալաջյան(«Ոչ Խորհրդարանական ընդդիմություն–Կախա Կուկավա») -36,02%, Արթուր Կիրակոսյան («Ազգային շարժում») -3,43%; Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք») - 60,55%:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Սևակ Երանոսյան («Ինքնիշխանություն ժողովրդին») -19,43%; Գագիկ Ղարսլյան («Վրացական երազանք») -80,57%:
Ադիգենի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Թամազ Մծղերաշվիլի («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -11,07%; Սիմոն Պարունաշվիլի («Ազգային Շարժում») -24,09%; Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք») -64,83%:
Ասպինձայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Նիկոլոզ Բերիձե («Ոչ Խորհրդարանական ընդդիմություն - Կախա Կուկավա») -1,66%; Գելա Լեկիշվիլի («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -12,69%; Բեսիկ Բեքաուրի («Ազգային շարժում») -36,37%; Լևան Ծաբաձե («Վրացական երազանք») -49,27%:
Ախալցխայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Բախվա Գելաշվիլի «Ոչ Խորհրդարանական ընդդիմություն- Կախա Կուկավա») -1,31%; Օլեգ Ձոցենիձե («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -2,5%; Գոչա Գվարամիձե («Ազգային շարժում») -32,16%; Մամուկա Գոգոլաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս») -4,33%; Զազա Մելիքիձե («Վրացական երազանք») -59,7%:
Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Ավթանդիլ Գոնգլաձե («Նինո Բուրջանաձե - Միացյալ ընդդիմություն») -17,21%; Մուրտազ Ղոնղաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս») -14,48%; Լևան Լոմսաձե («Լեյբորիստներ») -9,66%; Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)-58,65%:
2014թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը, բնականաբար, բացի նրանից անհրաժեշտություն կլինի երկրորդ փուլ անցկացնել, թե՞ ոչ, այն հարցն է, թե ո՞վ է դառնալու Մառնեուլի մունիցիպալիտետի վարչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ամբողջ ամսվա ընթացքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական շրջաններում ծայրահեղ անհանգստություն էր տիրում: Սկզբում տեղի ունեցավ վրաց-ադրբեջանական բախում Գարդաբանիում: Դրան հետևեց դեպքերի մի ամբողջ շարք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը սկզբում հանեց Ահմամեդ Իմամ Կուլիևի թեկնածությունը (Ազգային շարժման թեկնածու Մառնեուլիի վարչության ղեկավարի պաշտոնի համար), իսկ հետո դատարանի որոշմամբ նորից վերականգնեց նրան: Հերթական առճակատման ֆոնի վրա, որտեղ հստակորեն ընդգծված է ազգային գործոնը, իշխող կուսակցությունը հայտարարել է, որ անցանկալի բարդություններից խուսափելու համար հանում է իր թեկնածուին` Մերաբ Թոփչիշվիլիին, Մառնեուլի ղեկավարի պաշտոնի համար, մինչդեռ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը պատասխանել է, որ քվեաթերթիկներն արդեն տպված են և նրա թեկնածությունը հանել հնարավոր չէ: Չնայած այս ամբողջ իրավիճակին` իշխող կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 52,48%-ը, իսկ Իմամ Կուլիևը` 31,75%: Բնականաբար Մառնեուլիի բնակչությունը և ոչ միայն այն, ուշադրությամբ կհետևի արդյո՞ք կհրաժարվի Մերաբ Թոփչիշվիլին իր հաղթանակից, և կտա Մառնեուլիի վարչության ղեկավարի իր պաշտոնը Իմամ Կուլիևին, թե՞ ոչ:
Վրաստանի Հայ Համայնք