Լրահոս

16.06.2014 21:43


Չինաստանում ավելի քան 300 երեխա է թունավորվել կապարից

Չինաստանում ավելի քան 300 երեխա է թունավորվել կապարից

Չինական Խայնան նահանգի Դապու քաղաքում քիմիական գործարան են փակել 300 երեխայի՝ կապարով թունավորվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ Տեղեկատվության համաձայն՝ կապարի մակարդակը երեխաների արյան մեջ երեք անգամ գերազանցում է թույլատրելի չափաբաժինը։ Տեղական իշխանությունները քննություն են նախաձեռնել և դադարեցրել գործարանի աշխատանքը, որը պատկանում է «Meilun Chemical Materials» ընկերությանը։

Քաղաքի բնակիչները գտնում են, որ երեխաների թունավորման պատճառը ձեռնարկության արդյունաբերական թափոններն են։ Չինաստանի համար կապարով թունավորումը նորություն չէ, քանզի ինդուստրիալիզացման գործընթացը երկրում վերջին 30 տարիների ընթացքում շրջակա միջավայրի լուրջ աղտոտման է հանգեցրել։ Կապարի թունավորումը շատ վտանգավոր է, քանզի կարող է մնալ մարդու հյուսվածքներում և ոսկորներում բավականին երկար ժամանակ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը