Լրահոս

25.01.2011 16:28


ԿՏ նախարարն ասել է, որ երկաթուղային բեռնափոխադրումների սակագների փոփոխություն, մեծ առումով, չկա

ԿՏ նախարարն ասել է, որ երկաթուղային բեռնափոխադրումների սակագների փոփոխություն, մեծ առումով, չկա

Արդեն տեղեկացրել ենք, որ «7օր»-ի խմբագրություն են զանգահարել բեռնափոխադրողներն ու բողոքում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության սահմանած սակագներից։ Այս խնդրի կապակցությամբ «7օր»-ը պարզաբանումներ է խնդրել կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից։ Նա պատասխանել է, թե կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ դա «Հարավկովկասյան երկաթուղիների» իրավասության խնդիրն է, բայց աշխատանքային պայմանավորվածության հիման վրա ԿՏ նախարարության խնդրանքով այդ ընկերությունը սակագինը պետք է համաձայնեցնի նախարարության հետ։

-Եթե սակագները ձևավորվում են ի հաշիվ միջազգային կազմակերպության ընդունված որոշման հիման վրա՝ դոլար-շվեյցարական ֆրանկ և դոլար-դրամ հարաբերությամբ, ապա ասեմ, որ դա իջաց է այս տարի,-ավելացրել է նախարարը,-որոշակի թանկացնում են պարենային ծախսերի վերականգնման առումով։ Մեկ փոխարդողի դեպքում, անունը չասեմ, իր տեղափոխած բեռի հաշվարկը կատարել ենք, սակագնով 3,8 մլն նա շահել է՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, 400 հազար տուժել է։ Մեծ առումով ինքը 3 մլն 400 հազ. դրամ փոխադրման համար շահել է։ Այսինքն դա ավելի շատ խոսակցական բնույթ է, քան թե ռեալ իրականության մեջ կա։ Որոշակի փոփոխություններ կան կարճ հեռավորության վրա՝ եթե կարճ հեռավորության վրա է բեռը փոխադրվում, դա մի քիչ ավելի թանկ է, քան թե երկար փոխադրման ժամանակ։ Դա ընդունված նորմ է երկաթուղու փոխադրումների համար։ Մեծ առումով, կարծում եմ, որ սակագնային փոփոխություն գոյություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը