Մեկնաբանություն

16.06.2014 14:44


Չսիրված մարդու երգը

Չսիրված մարդու երգը

Բլյուզը կողքին կին չունեցող կամ լքված տղամարդու երգն է։ Կամ տղամարդու, որին ոչ մի կին երբեք չի սիրի։

Բլյուզը կողքին ընկեր չունեցողի երգն է։ Թվում է, թե բոլոր կողմերից շրջապատված է իսաններով, բայց դրանք մարդ չեն, էլ ուր՝ մնաց ընկեր լինեն, այնպես՝ դատարկ դհոլներ։

Բլյուզը հավերժ ընչաքաղցի երգն է։ Երբ ստամոքսը, գրպանները, մնացած ամեն ինչը լցնում ու լցնում է, բայց դատարկությունը ոչ մի կերպ չի ծածկվում։

Բլյուզը խորտակվող նավի ինքնահռչակված նավապետի երգն է։ Առնետները վաղուց ցրվել են, եղածներն էլ առնետից առնետ դուրս եկան։

Բլյուզը բոլորին զզվեցրածի երգն է։ Չեն սիրում, չեն հարգում, չեն ընդունում և վերջ։ Այլ վերաբերմունքի արժանի էլ չի...

Այնպես որ, թարգե՛ք ձեր մուղամներն ու անցե՛ք բլյուզ լսելուն։ Չնայած, բլյուզն ո՜ւր, դուք՝ ուր։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը