Լրահոս

16.06.2014 19:46


Ղրիմի գազամատակարարման համար «Հարավային հոսքից» գազատար գիծ է կառուցվելու

Ղրիմի գազամատակարարման համար «Հարավային հոսքից» գազատար գիծ է կառուցվելու

ՌԴ իշխանությունները մտադիր են «Հարավային հոսքից» գազատար կառուցել Ղրիմ գազ մատակարարելու համար։ Գազատարը կարող է կառուցվել «Գազպրոմի» հաշվին երկու տարվա ընթացքում։ Այս մասին ասել է Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը։

Ավելի վաղ Ղրիմի գազատարի երկու տարբերակ էր նշվում։ Ղրիմի «Չերնոմորնեֆտեգազ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անդրեյ Իլյինը մայիսին հայտնել է, որ նախատեսվում է գազատարի կառուցում Ղրիմ՝ Կուբանի միջով, մինչև 2 մլրդ խորանարդ մետր տարողունակությամբ, որը պետք է ավարտվի 2016 թվականի հունվարին։ Իբրև մեկ այլ տարբերակ՝ առաջարկվել է գազատարկառուցել Անապայից («Հարավային հոսքի» ծովային հատվածի սկիզբ), որի երկայնքը կկազմի ընդամենը 110 կմ, արժողությամբ էլ 200 մլն–ով կլինի ավելի մատչելի կրասնոդարյանից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը