Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հավաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնարավորություն են ձեզ համար՝ համադրելու ձեր հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկությունները և համատեղ պատասխաններ որոնելու արդի մարտահրավերներին ու խնդիրներին:
Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագրավորման բարձրագույն օղակն եք, և այս հավաքներից ակնկալվում են նաև գործնական առաջարկություններ ու ծրագրեր՝ հետագա անելիքների վերաբերյալ:
Իմ խոսքն այսօր բաղկացած կլինի երկու հիմնական մասից. նախ կանդրադառնամ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և արդի զարգացումներին, այնուհետև նախարարության և դեսպանությունների գործունեությանն ու առաջիկա անելիքներին:
Ի սկզբանե մեկ դիտարկում եմ ուզում անել, որն առնչվում է միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությանը, և որի վրա կցանկանայի հրավիրել հատուկ ուշադրություն: Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կայուն, կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Միջազգային կարևոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, երկիր, որն իր կեցվածքով ապացուցել է իր վստահելիությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային երկկողմ ու բազմակողմ մակարդակներում: Արդյունքում՝ այն, ինչ մենք ասում էինք անկախության ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարեզում, և մեր երկրին ու տարածաշրջանին վերաբերող առանցքային հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից դրսևորվում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետներին:
Մեր նախորդ հանդիպումից հետո տեղի են ունեցել մի շարք կարևոր զարգացումներ:
Հատուկ կցանկանայի անդրադառնալ մեր ռազմավարական դաշնակցի՝ բարեկամ Ռուսաստանի հետ բազմաբովանդակ և լայնածավալ համագործակցությանը, որի բոլոր ոլորտներում էլ ավելի խորացման և ամրապնդման ուղղությամբ մենք ձեռնարկել և ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր քայլերը: Նախագահների մակարդակով արդեն ունեցել ենք բազմաթիվ հանդիպումնր, այդ թվում՝ փոխադարձ պաշտոնական այցեր:
Ես սկսել եմ նաև այցելությունների շարք Ռուսաստանի Դաշնության մարզեր, հատկապես՝ հայաշատ շրջաններ: Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ աշխատանքը մեծ ներուժ ունի ինչպես հայ-ռուսական տնտեսական կապերը խթանելու, այնպես էլ մեր հայրենակիցներին ոգևորելու ու Հայաստանի հետ նրանց կապն ամրապնդելու առումով:
Տնտեսական ճգնաժամի առաջին իսկ դրսևորումների շրջանում մենք Ռուսաստանի Դաշնությունից ստացանք 500 մլն ԱՄՆ դոլար վարկ, որն ուղղվեց ճգնաժամի ազդեցությունները մեղմելու խնդրի լուծմանը:
Հայաստանի նախագահության շրջանում լուրջ գործնական առաջընթաց արձանագրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, մշակվեցին և ընդունվեցին կազմակերպության արդյունավետության բարձրացման իմաստով հանգրվանային որոշումներ: Առաջին հերթին իհարկե նկատի ունեմ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումները: Առաջիկայում կայանալու են անդրանիկ զորավարժությունները, ավելի ճիշտ՝ դրանց առաջին փուլն արդեն սկսվել է: Մենք համարում ենք սա Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչ:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ օրեցօր ընդլայնվում է մեր բարեկամական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, որը դինամիկան փոփոխություններ կրեց այնտեղ կայացած ընտրություններից և նոր վարչակազմի ձևավորումից հետո: Այս հարաբերություններն առավել զարգացնելու առումով առկա է փոխադարձ ցանկություն և կամք: Մենք ուղիղ շփման մեջ ենք Սպիտակ տան և պետքարտուղարության հետ: Բազմաթիվ են ծրագրերը ժողովրդավարության, անվտանգության, տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում:
Միացյալ Նահանգների հայկական համայնքը մեր երկրները կամրջող բնական օղակ է: Նրանց ջանքերի շնորհիվ Հայաստանն ունի բազմաթիվ բարեկամներ Միացյալ Նահանգների կոնգրեսում: Տարիներ շարունակ պահպանվում է Հայաստանին հատկացվող նյութական օգնության ծավալը:
Հայ-ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործոն է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր փորձը: Գիտեք, որ կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությունը կանխեց Միացյալ Նահանգների Նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումն իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ես ասել եմ և ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգներին մեր գործողությունները ոչնչով չխանգարեցին և միայն ամերիկյան սկզբնաղբյուրները բավարար են կատարվածին ճիշտ գնահատական տալու համար, և համոզված եմ, այդ գնահատականը վաղ թե ուշ տրվելու է:
Մենք շարունակելու և խորացնելու ենք ակտիվ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական կառույցների շրջանակներում: Եվրոպական Միության հետ ունեցել ենք երկու կարևորագույն զարգացում: Նախևառաջ, մեկնարկեց Արևելյան գործընկերության ծրագիրը: Երկրորդը, Հայաստանի հրավերով Հայաստան ժամանեց և աշխատանքը սկսեց եվրոպական խորհրդատուների խումբը: Մենք համարում ենք, որ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության այս ձևաչափը Հայաստանում բարեփոխումները շարունակելու լավագույն միջոցներից է:
Արևելյան գործընկերությունը տալիս է եվրոպական ներուժի օգտագործման անսահմանափակ հնարավորություն: Մեզ անհրաժեշտ են եվրոպական լավագույն փորձը, փորձագիտական աջակցությունը: Մենք պետք է հետևողական և նախաձեռնող լինենք՝ որոնելով և առավելագույնս օգտագործելով բոլոր առկա հնարավորությունները ինչպես Բրյուսելում, այնպես էլ եվրոպական մայրաքաղաքներում: Մենք պետք է նաև Եվրոպական Միությունից և եվրոպական գործընկերներից պահանջենք ապահովել համաչափություն գործընկեր պետություններին ցուցաբերվող օգնության և աջակցության առումով:
Հայաստանին տրվել է առևտրային արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորություն, և այդ առավելությունը պետք է ստանա արժանի նյութականացում: Պետք է լինենք ավելի նախաձեռնող եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտահանմանն աջակցելու խնդրում, հետևողականորեն աշխատենք Ազատ առևտրի պայմանագրի կնքմանը հասնելու ուղղությամբ: Արագ պետք է լուծենք այն ներքին խնդիրները, որոնք կմոտեցնեն մեզ մուտքի պարզեցված արտոնագրերի տրամադրման հնարավորությանը: Արդեն մի քանի տարի է չենք արձանագրում կոնկրետ արդյունքներ Երևանում ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի միասնական կենտրոնի ստեղծման գործում: Մենք այդ հարցում որևէ մերժում չենք լսել եվրոպական կառույցներից, բայց նաև չեն կատարում քայլեր, որոնք կմոտեցնեն մեզ այդ խնդրի լուծմանը: Հայաստանն ու Եվրոպան կապող հիմնական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է: Այդ ընդհանրությունը նոր արդյունքների շարժիչ դարձնելու համար անհրաժեշտ է մեր հասարակությունների և անհատների շփման ակտիվացում:
Զարգանում են մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, գոհացուցիչ են Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, նաև՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության արդյունքներն ու մակարդակը:
Մենք շարունակելու ենք փոխշահավետ համագործակցությունը մեր անմիջական հարևաններ Իրանի և Վրաստանի հետ, որոնց հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության համար:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք շահագործման հանձնեցինք Իրան-Հայաստան գազատարը, իսկ Թեհրան իմ պաշտոնական այցելության ընթացքում եկանք փոխըմբռնման մի շարք նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շուրջ: Ասիական զարգացման բանկի մեր գործընկերների հետ մենք սկսել ենք հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագիրը, որն, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստան-Իրան, այլև՝ տարածաշրջանային մի շարք նոր նախաձեռնությունների համար:
Վրաստանի հետ ևս շարունակել ենք մեր քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: Փոխանակել ենք պաշտոնական այցեր՝ Նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Գյումրի - Ախալցխա- Բավրա - Բաթում ավտոճանապարհի վրա, որի ավարտը թույլ կտա շեշտակիորեն հեշտացնել բեռնա և ուղևորափոխադրումը Հայաստանից դեպի Սև ծով և հակառակը:
Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային:
Հայաստանի արտաքին քաղաքականության համար խիստ կարևոր է մնում արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը: Անկախության առաջին շրջանում այդ հարաբերությունների բուռն զարգացմանը հաջորդել էր որոշակի տեղապտույտ, ինչն անհրաժեշտ է հաղթահարել և ինչի ուղղությամբ քայլերի ձեռնարկումն արդեն սկսվել է:
Պահպանվել է նաև սերտ համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի հետ, որոնց հետ հարաբերությունները մեծ դեր են խաղում ասիական տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
Անցյալ հավաքին ես շեշտել էի ու հիմա էլ ընդգծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարաբերությունները զարգացնելուն ինչպես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդաբար ունեցել ենք կապեր, այնպես էլ երկրների հետ, որոնց հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ: Սա կարող է վերաբերվել ինչպես Հարավ-Արևելյան Ասիայի երկրներին, Ավստրալիային, այնպես էլ լատինամերիկյան երկրներին:
Այժմ անդրադառնամ մեր արտաքին քաղաքականության երկու առանցքային խնդիրներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությանը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները ընթանում են տեսանելի և միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի Նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, և համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված և լսում պաշտոնական աղբյուրներիից: Ես շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որևէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը: Այդ փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ մենք երբեք չենք ստել և սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ:
Հասկանալի է, որ հրապարակվածի մեջ կային կետեր, որոնք տարբերվում են, որոշ պարագաներում սկզբունքորեն, մեր պատկերացրած իդեալական լուծումից: Բայց փաստ է նաև, որ բոլոր ներգրավված դերակատարներն արդեն քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրները առանցքային են:
Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում և Արցախում որոշ շրջանակների կողմից դրսևորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք և շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաև մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության և ապագա սերունդների առջև:
Ցանկացած այլ կարծիք կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները:
Կարևոր է, որ Դուք էլ բացատրեք բոլորին, առաջին հերթին՝ ձեր հավատարմագրման երկրների պաշտոնյաներին, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների և ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ մենք այժմ բանակցում ենք ընդամենը կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Նույնիսկ դրանց շուրջ համաձայնության գալու դեպքում բաց են մնում բազմաթիվ այլ սկզբունքներ, իսկ այնուհետև՝ բուն համաձայնագիրը, որով պետք է կարգավորվեն կիրառման մանրամասները: Դա մեծ աշխատանք պահանջող գործընթաց է:
Մեր առաջնահերթ խնդիրներն են այս փուլում՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում և հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատևման և ազատության համար պայքարող ժողովրդի դերում, և որևէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին «ագրեսոր» անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ և համոզիչ: Հատկապես ուզում եմ այս խնդրին հրավիրել Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուրջ այդ կազմակերպությունում ընդունված և ընդունվող բանաձևերի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հարցում:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ինչպես արդեն գիտեք, երեկ տարածվել է համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաև այն համաձայնեցված փաստաթղթերը՝ «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:
Անցյալ տարվա մեր հանդիպման ժամանակ ես ասել եմ, թե ինչ նպատակներ եմ հետապնդել Թուրքիայի Նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը:
Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարևան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին:
Համարում եմ, որ այս արձանագրությունները տալիս են այդ հնարավորությունը: Երեկ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն՝
1. Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի հետ կապված որևէ նախապայման:
2. Ինչպես և պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձևաչափով:
3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարևորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:
Ես կարևորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում և Հայաստանում, և Սփյուռքում: Պետք է մանրամասնեք և բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները՝ դրական և, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով:
Ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաև ակտիվ քննարկումներ ենք ունենալու Սփյուռքի հայկական համայնքներում և միջազգային հետազոտական կենտրոններում: Այդ առումով, ձեր խնդիրն է նաև ապահովել անհրաժեշտ հարթակներ՝ Հայաստանից գործուղվող բանախոսների հանդիպումների և ելույթների համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Արտաքին ոլորտը մեր ազգային անվտանգության առանցքային ուղղություններից մեկն է, ուստի ձեզ վրա դրված է կարևորագույն և պատասխանատու առաքելություն: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի նախադռներն են, օտարները Հայաստանի մասին առաջին պատկերացումը կազմում են այդ շեմն անցնելով և ձեզ հետ շփվելով: Ուստի ձեր պատրաստվածությունից, վերաբերմունքից և վարքագծից է կախված Հայաստանի մասին դրական պատկերացումների ձևավորումը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու պահից ես կատարել եմ տասից ավել դեսպանների նշանակում: Դրանցից միայն 2 են եղել դիվանագիտական ծառայության համակարգից դուրս անձանց թվից կատարված քաղաքական նշանակումներ: Դա խոսում է այն մասին, որ ես ցանկանում եմ դիտարկել դեսպանների աշխատանքը որպես մասնագիտական գործունեության տեսակ, որի առանցքը ձեր մասնագիտական որակներն ու Հայրենիքին, ոչ թե անձին նվիրվածությունն է: Բայց իմ այդ մոտեցումը պահանջում է փոխադարձ պատասխանատվություն:
Հայ դիվանագետ կոչվելը մեծ պատիվ է, այդ պատվին պետք է արժանի լինել ամեն օր ու ամեն վայրկյան, և այն պետք է կրել ամենամեծ պատասխանատվությամբ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ և դիվանագիտական տարեկան հավաքին մաղթում արգասաբեր գործունեություն:

Շնորհակալություն: