Լրահոս

01.09.2009 15:11


ԵԽ–ում և ԵՄ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչները մեկնաբանում են

ԵԽ–ում և ԵՄ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչները մեկնաբանում են

-Մեզ համար անընդունելի է, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ առկա լինի երրորդ կողմի գործոնը։ Եթե տեսնում եք, դա չկա այս արձանագրություններում։ Սա շատ էական խնդիր է,-ասել է Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը։-Կարծում եմ, որ սա ճիշտ գործընթաց է,-հավելել է Զ. Մնացականյանը։

Նույն հարցի վերաբերյալ ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ավետ Ադոնցն ասել է հետևյալը.

-Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, հերթական քայլն էր այն նախաձեռնության, որը սկսել է ՀՀ-ն։ Ինչ քայլեր էլ ձեռնարկվեն, մեր առաջին սկզբունքը պետք է լինի արժանապատվությունը։ Ցանկացած նախապայման, որը կներկայացվի Թուրքիայի կողմից, չի աշխատի։

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե Գալուստ Սահակյանն ասել է, որ այդ արձանագրությունները նոր բան չեն, դրանք ապրիլին ստորագրված փաստաթղթերի հրապարակված տարբերակն են՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է.

–Թե ապրիլին ինչ է եղել, չգիտեմ։ Բայց գիտեմ այն, ինչ կա այսօր. դրա համար ապրիլն ինձ չի հետաքրքրում։ Զարգացումները լինելու են շատ հստակ։ Սրանից հետո մենք մտնելու ենք կարևորագույն փուլերից մեկը՝ հանրային քննարկումների փուլ։

Իսկ Ավետ Ադոնցը հավելել է այսպես.

-Սա արդեն պաշտոնական ընթացք է ստանում։ Այսինքն, սա այն քայլն է, որ պետք է արվեր ավելի շուտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը