Լրահոս

16.06.2014 18:43


«Դեմ եմ» անդամ. «Հասարակական մեծ ճնշում պետք է լինի»

«Դեմ եմ» անդամ. «Հասարակական մեծ ճնշում պետք է լինի»

«Դեմ եմ»–ն ուզում է մեսիջ ուղարկել Կառավարությանը՝ հայտնելով, որ դեմ է վերջինի ներկայացրած աշխատանքային նոր փաստաթղթին։ Այս մասին ԱԺ–ում՝ ոչիշխանական 4 խմբակցությունների հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է «Դեմ եմ» շարժման անդամ Հակոբ Արշակյանը։

–Կառավարության աշխատանքային այդ փաստաթուղթն իր մեջ ներառում է ոչ թե աշխատանքային քայլեր, որոնք միտված են փոխելու նախորդ օրենքը, այլ նոր անունների տակ նույն օրենքն են կիրառում: Մենք վճռական ենք տրամադրված, մինչև վերջ պայքարելու ենք՝ ասելով, որ եթե պետք է լինի կենսաթոշակային համակարգ, ապա այն պետք է լինի կամավորության սկզբունքով,-ասել է նա։

Իրավաբան Մերի Խաչատրյանն էլ հարցրել է՝ կուտակայինի նոր օրենքը մշակած հանձնաժողովն իր առջև ունեցե՞լ է Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը։

–Նոր օրենքում ոչ մի համապատասխանեցում չկա ՍԴ որոշումների հետ. նույն խտրականությունը, գումարի նույն չափը, տարիքային նույն ցենզը։ Այսինքն, որևէ փոփոխություն չկա նոր օրենում, կան նոր բառերի ավելացում և տեղափոխություն, բայց մենք գիտենք՝ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում,-ասել է Մ. Խաչատրանը:

Իսկ «Դեմ եմ» շարժման անդամ Արսեն Մանուկյանը նշել է՝ Կառավարության ներկայացրած նախագծից պարզ է դառնում, որ իշխանությունները հետ չեն կանգնում իրենց որոշումից։

–Մենք էլ չենք նահաջելու, հակառակը՝ պայքարն ավելի ենք ծավալվելու։ Հասարակական մեծ ճնշում պետք է լինի, հասարակությունը պետք է ցույց տա իր ադեկվատ պատասխանը նման անօրինական քայլերին։ Եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք կիրառել հասարակության նկատմամբ, ապա հասարակությունը պետք է համապատասխան քայլերով ցույց տա իր պատասխանը,-ասել է Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը