Մեծ Բրիտանիայում այսուհետ արգելված է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գործունեությունը
«ԲԻ-Բի–Սի»–ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կազմակերպությանն անդամակցելն ու վերջինին ֆինանսական օգնություն տրամադրելն այլևս օրենքով արգելվում է։
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը Իրաքի հյուսիսում մի շարք խոշոր քաղաքներ է գրավել։
Պաշտոնական Լոնդոնը բացառելով Բրիտանիայի ցանկացած ռազմական մասնակցություն Իրաքում՝ թույլատրել է իրաքցի զինվորականներին ոչ ռազմական օգնություն տրամադրել:
Միաժամանակ, երկրի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը խորհրդարանում հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի ծայրահեղականների շարքերում ներկա պահին կռվում է Մեծ Բրիտանիայի շուրջ 400 քաղաքացի։