Մարզահամերգային համալիրը երրորդ անգամ աճուրդի է հանվել
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երրորդ անգամ հարկադիր աճուրդի է հանվել։ Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ աճուրդում ոչ մի գնորդ հայտ չէր ներկայացրել: ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքի փոխանցմամբ՝ համալիրի աճուրդի մեկնարկային գինն, ըստ կարգի, 10 տոկոսով նվազել է՝ սահմանվելով 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Աճուրդը կտևի մինչև հունիսի 27-ը:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: