Սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը և Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը՝ հանձնաժողովի պատգամավորներին և աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով:
Գերմանական տեխնիկակական համագործակցության ընկերության ներկայացուցիչներին ողջունեց և Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի անունից աջակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա նկատեց, որ 2008 թ.-ին ստորագրված՝ խորհրդարանի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև GTZ-ի բոլոր նախաձեռնությունները Հայաստանում հաջողված են ու արդյունավետ: Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա և փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը այն էլ ավելի զարգացնելու համար:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ևս շնորհակալություն հայտնեց տեխնիկական օժանդակության համար և ընդգծեց, որ գերմանական կազմակերպության հետ հանձնաժողովը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունի: Որպես համագործակցության լավ օրինակ նա մատնանշեց «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքը, որի կիրառման երկու տարիների ընթացքում փոփոխություն որևէ առաջարկ չի ստացվել՝ չնայած օրենքի կարգավորման լայն դաշտին: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը համագործակցության ծրագիրը խոստումնալից գնահատելով՝ առաջարկեց հաջորդ փուլերում մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ ևս իրականացնել:
Մելանի Մոլթմանը զրույցի ընթացքում ընդգծեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների կարևորությունը՝ հատկապես բյուջեի նկատմամբ վերահսկողությունը, և այն լավագույնս իրականացնելու համար աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Տեխնիկական աջակցություն՝ հանձնաժողովին