Լրահոս

17.06.2014 13:06


Հայաստանի տարածքի 81%-ը դեգրադացվում է, իսկ 32%-ն՝ անապատացվում

Հայաստանի տարածքի 81%-ը դեգրադացվում է, իսկ 32%-ն՝ անապատացվում

«Հայաստանը ներկայում ունի ունի չոր և կիսաչոր տարածքներ և այդ առումով անապատացման երևույթները հստակ արտահայտվում են: Անապատացմանը հանգեցնում է 3 գործոն՝ անտառհատում, գերարածեցում, գյուղատնտեսության ոչ ճիշտ կիրառում»,–ասյօրվա ասուլիսին հայտնել է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանն՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանի տարածքի 81%-ը դեգրադացվում է, իսկ 32%-ն՝ անապատացվում:

«Վերջին վեց-յոթ տարիներին մոտ երեք հազար հեկտար ընդերքի օգտագործման համար հատկացված տարածքներն ավելացել են: Դրա հետ մեկտեղ մոտ հինգ հազար հեկտարով ավելացել են նաև այգիների տարածքները, արոտավայրերն ընդլայնվել են քսան հազար հեկտարով»,-նշել է Ա. Վարդևանյանը։
Իր հերթին բնապահպան Ինգա Զաֆարյանն էլ հայտնեց, որ կառավարության կողմից իրականացվող քայլեը՝ իմիտացիոն գործընթացներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը