Լրահոս

17.06.2014 15:13


Արամ Մանուկյան. «ՀԷՑ–ի արածը լկտիություն է»

Արամ Մանուկյան. «ՀԷՑ–ի արածը լկտիություն է»

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծել է, որ ՀԷՑ-ի աշխատողների թիվը 8450 է, որոնցից 1050–ն աշխատում է կենտրոնական ապարատում։

–Միջին աշխատավարձը 220 000 դրամ է, 2013թ. շահույթն էլ կազմել է 13 միլիարդ դրամ: Ձեզ տեղյակ պահեմ, պարո՛ն Նազարյան, որ ՀԷՑ տեսուչը ստանում է 90 000–100 000, այն դեպքում, երբ կենտրոնական ապարատը ստանում է միջինը 230 000 դրամ, իսկ վերևինը՝ մի քանի միլիոն դրամ։ Ու սա դո՛ւք թույլ եք տվել։ Սա տրամաբանությունից դուրս է,–դիմելով ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ասել է Ա. Մանուկյանը։

Նա նաև նշել է, որ սակագնի մեջ աշխատավարձից հետո երկրորդ մեծ կոմպոնենտը վարկերն են: Ա. Մանուկյանն ընդգծել է, որ ՀԾԿՀ–ի առաքելությունը պետք է լինի հայտ տվողի ախորժակը մի քիչ համապատասխանեցնելը երկրի սոցիալ–տնտեսական միջին մակարդակին.

Ինչո՞ւ պետք է քաղաքացին այս ծանր բեռը տանի։ Իսկ այս ամենը շատ պարզ լուծում ունի՝ շահույթի կեսը տալիս եք ճեղքվածքին, հարցը փակում եք։ Թե չէ, ամբողջ երկիրը խառնել եք իրար։ ՀԷՑ–ի արածը լկտիություն է։ Պետք է լինի քաղաքագիտական մոտեցում, թե չէ կկորցնեք քաղաքացուն։ ՀԱԿ խմբակցության քարտուղարը նաև տեղեկացրել է, որ քառյակով հայտարարություն են նախապատրաստում՝ դեմ արտահայտվելով էլեկտրաէներգիայի թանկացմանը։

–Եվ ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի,–եզրափակել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը