Տնտեսական

17.06.2014 15:21


Միքայել Մելքումյան. «Համոզված եմ՝ սա վերջին թանկացումը չէ» (տեսանյութ)

Միքայել Մելքումյան. «Համոզված եմ՝ սա վերջին թանկացումը չէ» (տեսանյութ)

–Անկեղծորեն կարելի է զարմանալ, որ բնական մենաշնորհը մոտենում է իրական սնանկացման,–«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա կարծում է, որ եթե էլեկտրաէներգիան անգամ 14 դրամով էլ թանկանա, միևնույն է, որևէ բան չի փոխվի, քանի որ շարունակելու են գործել ոչ թափանցիկ ներդրումային ծրագրերը.

–Արդյունքում էլ հայկական ապրանքների մրցունակությունն ընկնելու է, էլ չեմ խոսում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազման մասին։

Մ. Մելքումյանը նաև հաշվարկ է ներկայացրել՝ ապացուցելով, որ պետությունը շահագրգռված է այս թանկացման հարցում։ Նրա խոսքերով՝ այդպիսով 14,4մլն դրամով ԱԱՀ–ի լրացուցիչ մուտք կապահովվի պետբյուջե։

ԲՀԿ–ական պատգամավորն անթույլատրելի է համարում էներգիա արտադրող ընկերությունների ռիսկերը և ճեղքվածքները բնակչության վրա «բարդելը»։

–Եվ սա, համոզված եմ, վերջին թանկացումը չէ,–ասել է Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը