Երբ ամեն ինչ ձեզ համար ավարտվի, դատարկությունն է սկսվելու։ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրեց Շևչուկի «Это все, что останется после меня» երգը։
Նախկին վարչապետը փորձում է լցնել իր շուրջն ու իր մեջ առաջացած դատարկությունը։ Չի՛ ստացվի։ Դա թույլ չեն տա պետության, Փայլակ Հայրապետյանի ու մնացած բոլորիս հաշվին «ձեռքբերումները»։
Նախկին վարչապետը պատվերով ավիրեց. դա է մնացել նրանից հետո։ Անկախ նրանից՝ որտեղ նա կգտնվի՝ դիվանագիտական կորպուսո՞ւմ, թե կալանավայրում, նա այլևս դատապարտված է դատարկության։
Ի՞նչ է մնալու նրանցից հետո, ովքեր շարունակում են կատարել երկիրը քանդելու պատվերը։ Նույնը։ Լավագույն դեպքում կմնա նրանց անունը՝ բացառապես վատ հիշողություններ առաջացնելով։
Դժվար կլինի կարճ ժամանակում մոռանալ նրանց անունները, ովքեր մտան գաղջի տիրույթ։ Այնպես որ, «Это все, что останется после меня»-ի փոխարեն՝ ձերը այլ երգ է լինելու, քանի որ երբ ամեն ինչ ձեզ համար ավարտվի, սկսվելու է դատարկությունը, իսկ ձեզանից մնալու են միայն գաղջացած անուններ։
Կմնա միայն դատարկություն

Վախթանգ Մարգարյան