Կներկայացվի գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույց
Այսօր տեղի ունեցած գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է ԱԺ արտահերթում միջանկյալզեկույց ներկայացնել:
Այսօրվա դռնփակ նիստից հետո հանաժողովի նախագահ ՎարդանԱյվազյանըլրագրողներինհայտնել է, որ այդ միջանկյալ զեկույցով առաջարկվելու էմինչևտարեվերջ երկարաձգելհանձնաժողովիգործունեությանժամկետը։
Վ. Այվազյանի խոսքերով՝ աշխատանքները շատ են, և դրանք ավարտին հասցնելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ոչիշխանական քառյակի հանդիպմանը քննարկվել էր նաև գազի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը։
Այդ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ մինչև հունիսի վերջ հանձնաժողովը պետք է առնվազն միջանկյալ եզրակացությամբ հանդես գար։
«Քաղաքական մեծամասնության կողմից սկսվել է միանհասկանալիդիմադրություն, որ եզրակացությունչլինի»,–ասել էր նա՝ ավելացնելով, որ քառյակը պատրաստվում է պարտադրել գազի հանձնաժողովին հանդես գալ միջանկյալ եզրակացությամբ, իսկ եթե մեծամասնությունը տապալի այն, ապա քառյակը կներկայացնի սեփակա՛նեզրակացությունը։
Կներկայացվի գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույց
Այսօր տեղի ունեցած գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է ԱԺ արտահերթում միջանկյալ զեկույց ներկայացնել:
Այսօրվա դռնփակ նիստից հետո հանաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին հայտնել է, որ այդ միջանկյալ զեկույցով առաջարկվելու է մինչև տարեվերջ երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։
Վ. Այվազյանի խոսքերով՝ աշխատանքները շատ են, և դրանք ավարտին հասցնելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ոչիշխանական քառյակի հանդիպմանը քննարկվել էր նաև գազի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը։
Այդ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ մինչև հունիսի վերջ հանձնաժողովը պետք է առնվազն միջանկյալ եզրակացությամբ հանդես գար։
«Քաղաքական մեծամասնության կողմից սկսվել է մի անհասկանալի դիմադրություն, որ եզրակացություն չլինի»,–ասել էր նա՝ ավելացնելով, որ քառյակը պատրաստվում է պարտադրել գազի հանձնաժողովին հանդես գալ միջանկյալ եզրակացությամբ, իսկ եթե մեծամասնությունը տապալի այն, ապա քառյակը կներկայացնի սեփակա՛ն եզրակացությունը։
7or.am