Լրահոս

17.06.2014 23:05


Լրագրողի հետ առերեսման գնացած ոստիկանը բղավել է և պահանջել դադարեցնել առերեսումը

Լրագրողի հետ առերեսման գնացած ոստիկանը բղավել է և պահանջել դադարեցնել առերեսումը

Այսօր Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի առերեսումը ոստիկանների հետ: Այդ մասինZham.am-ի հետ զրույցում ասաց Անի Գևորգյանը:
Նշենք, որ ոստիկաններից մեկը մեկը Մարտի 1-ի գործերով կեղծ ցուցմունքներ տվող հայտնի ոստիկան Վարդան Գեւորգյանն է, ով փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում փորձել էր խլել Անի Գեւորգյանի տեսախցիկը, ինչն առկա է լրատվամիջոցներում տարածված տեսանյութի մեջ:

«Ինչպես եւ սպասվում էր, նա դեպքի վերաբերյալ տվելց կեղծ ցուցմունք: Առերեսման ընթացքում նրա նյարդերը տեղի տվեցին և նա սկսեց պահանջել, որ առերեսումն ավարտվի, ինչից հետո սկսել է բղավել իմ փաստաբան Արմենուհի Առաքելյանի վրա: Փաստաբանը փորձեց կարգի հրավիրել ոստիկանին՝ ասելով, որ նա գտնվում է առերես հարցաքննության մեջ եւ պետք է իրեն պատշաճ պահի: Ասեմ որ Վարդան Գեւորգյանը, ով գործով որպես վկա է անցնում, իրավունք չուներ պահանջել ավարտել առերեսումը, քանի որ նրա դատավարական կարգավիճակը նման իրավունք չի նախատեսում: Ես էլ ասացի, որ ոստիկանը դիտավորյալ է սկսել բղավել ու այդպիսով լարի իրավիճակը, որ առերեսումը դադարեցվի»,- ասաց Անի Գևորգյանը:

Նշենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, լրագրողի հետ առերեսվող ոստիկանների ցուցմունքի մեխն այն է, թե լրագրողին բերման են ենթարկել իբր ճանապար փակելու համար: Սակայն տեսանյութում էլ երևում է, որ Անի Գևորգյանը ճանապարհ չի փակել, այլ կատարելէ իր մասնագիտական պարտականությունները և բնականաբար մեկ հոգին չէր կարող փակել մի ամբողջ պողոտա:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը