Լրահոս

18.06.2014 09:40


Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն օրհասական է, և «կարող է՝ ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների:

«Կյանքն, իսկապես, հետաքրքիր բան է: 15 տարի շարունակ ով ինչից խոսում էր, այս իշխանությունները «մութ ու ցուրտ տարիներն» էին հիշեցնում: Ընդ որում, այն ժամանակ պատերազմ էր, ատոմակայանը չէր աշխատում, գազամուղն էլ օրումեջ պայթեցվում էր:
Եվ, այնուամենայնիվ, արդեն 1995-ին հովհարային անջատումներր վերացան: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց, ունենալով երկու գազամուղ և աշխատող ատոմակայան, նորից կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ:

Զարմանալին գիտեք՝ որն է, երբ սկսեցին «լափված մազութի» գործը քրքրել, պարզվեց, որ ինչ-որ մութ պատմություն իսկապես եղել է, ու հիմնական «գործող անձն» էլ Երվանդ Զախարյանն է եղել:
Ու հիմա՝ խնդրեմ. Երվանդ Զախարյանը նշանակվեց էներգետիկայի նախարար, և մի ամիս չանցած՝ հովհարային անջատումների մասին են խոսում: Մնում է՝ Արշակ Սադոյանին էլ պատգամավոր դարձնեն, ու վերջ»,–գրում է «Չորորրորդ իշխանություն»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը