«ՉԻ». Մշակույթի նախարարությունը Զվարթնոցի տաճարի տարածքը «փարթիի» համար վարձով տալով մի քանի բարի գործ է արել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վերջերս Մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել մի կազմակերպության՝ ինչ-որ «փարթի» կազմակերպելու համար։ Ականատեսների վկայությամբ՝ նույնիսկ հաջորդ օրը այնտեղ մի քանի հարբած մարդիկ կային՝ միայն վարտիքներով եւ մարմնավաճառների հետ։
«ՉԻ»- Թե ինչու է այս միջադեպի շուրջ այսպիսի աղմուկ բարձրացել, անհասկանալի է։ Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի բարի գործ է արել. համալրել է ՀՀ պետբյուջեն, գովազդել է մեր պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաեւ նպաստել է զբոսաշրջության զարգացմանն ու ծնելիության աճին։ Վարջին հաշվով՝ Զվարթնոցի տաճարի անվանումն ինքը հուշում է, որ այնտեղ պիտի զվարթ միջոցառումներ անցկացվեն։ Ճիշտ է, զվարթուն նշանակում է հրեշտակ, բայց մշակույթի նախարարությունը պարտավոր չէ ուսումնասիրել «կլիենտների» բարոյական նկարագիրը»։

Մանրամասները` «Չի» այսօրվա համարում