Լրահոս

26.11.2010 13:46


Գորան Լենմարկերի համոզմամբ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Գորան Լենմարկերի  համոզմամբ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը եւ դրա հեռանկարները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Իր հերթին Գորան Լենմարկերն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Այս խորագրի վերջին նյութերը