Լրահոս

18.06.2014 10:59


«Զվարթնոցի նման նույն տառապանքների մեջ են նաև շատ կոթողներ»

«Զվարթնոցի նման նույն տառապանքների մեջ են նաև շատ կոթողներ»

Վաղ միջնադարում կառուցված Զվարթնոցի տաճարը, որը հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կոթողներից էր, նոր ժամանակներում հավակնում է դառնալ հայ ժողովրդի «բարեկամների» ժամանցային վայրերից մեկը: Մշակութային ինչպիսի սիմետրիկ տրանսֆորմացիա: Ներսես 3-րդ Տայեցու 1400-ամյա ժառանգությունը մի՞թե սլավոնական փարթիների դեկորացիա պետք է դառնար, այն էլ՝ վերջիններիս բացառիկ տնօրինությամբ: Գիտե՞ն արդյոք հյուսիսցիք, որ այդ տաճարի կառուցման ժամանակ իրենք լաստանավային ձկնորսներ էին, և իրենց լավագույն զբաղմունքը գերան տաշելն ու ձկների համար ճիճու հայթայթելն էր, գլուխգործոցը՝ դրանք միմյանց կապելը: Իսկ մերոնք գիտե՞ն, թե ինչպես են ազգը ճանաչում ու հարգում. հաստատ ո՛չ մշակութային արժեքները քլաբի վերածելով։ Եվ սա միայն Զվարթնոցին չի վերաբերում. նույն տառապանքների մեջ են նաև շատ կոթողներ, երբ դասականի այդ դարբնոցներում տառապագին սիրո, քյաբաբահոտ լացուկոծի կամ քլաբիշ սթայլի «մեղեդիներ» են ծեծվում:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը