Գյուլը գիտակցում է իր երկրի իրական շահը, իսկ Սերժ Սարգսյա՞նը
«ԳնահատումեմԳյուլին՝որպեսքաղաքականգործչի, որովհետև, իմհամոզմամբ, նալայնախոհմարդէ, ևշատլավգիտակցումէիրերկրի իրական շահը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նման հայտարարություն է անում (մի կողմ դնենք, որ խոսքը Թուրքիայի նախագահի մասին է), նշանակում է՝ առնվազն պետք է գիտակցի, թե որն է երկրի շահը, և ինչ պարտավորություններ ինքն ունի։
Սկսենք «լայնախոհ մարդ» Աբդուլլա Գյուլից։ Նրա և Էրդողանի գլխավորությամբ՝ թուրքական կողմը պարզապես խաբեց Սերժ Սարգսյանին և օգտվելով նույն Սարգսյանի կոպիտ սխալից՝ առաջ տարավ Թուրքիայի շահը, որը խոր հակասության մեջ է ՀՀ շահի հետ։
Արդյոք երկրի շահերից ելնելո՞վ Հայաստանի գործող նախագահը նախաձեռնեց հայ–թուրքական «Ֆուտբոլային» գործընթացը։ Եթե այո, ապա ի՞նչ շահեց Հայաստանը (կորուստներն ակնհայտ են)։
Թուրքիան միշտ էլ ամեն կերպ փորձել է խցկվել Արցախի շուրջ ընթացող գործընթացների մեջ։ Մինչև Սերժ Սարգսյանը՝ բացառապես իր և Ադրբեջանի շահերով առաջնորդվող մեր հարևանը նման հնարավորությունից ուղղակի զրկված էր։ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ամեն ինչ փոխվեց։
Անկարան այսօր ոչ միայն հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում, այլև տարածաշրջանային անվտանգության հարցում աշխարհով մեկ Արցախի հարցը որպես նախապայման է բարձրացնում։
«Ֆուտբոլային» դիվանագիտության սնանկության ու վտանգավոր լինելու մասին շատ բան կա ասելու։ Պարզապես մեկ նշում՝ որպես ամփոփում՝ Սերժ Սարգսյանը 2009թ.–ին հայտարարեց, որ Թուրքիա կայցելի միայն այն դեպքում, երբ սահմանը բաց կլինի, կամ երբ մենք կլինենք բացման նաշախեմին։ Հայտարարեց աշխարհով մեկ։ Հայտարարեց ու մեկնեց Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու։ Իսկ սահմանը շարունակում է փակ մնալ ու բացվելու նախանշան էլ չկա։
Արդյոք սա՞ էր Հայաստանի շահը, և արդյոք լայնախո՞հ գործչի քայլ էր «ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելը...
Գիտակցել երկրի շահը նշանակում է ամեն ինչ անել երկիրդ ուժեղացնելու համար։ Գուցե և Գյուլն այդպիսին է, իսկ Սերժ Սարգսյա՞նը...
Նրա պաշտոնավորումը սկսվեց մարտի 1-ով, 2008թ.–ից առ այսօր, ըստ պաշտոնական թվերի, «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանից արտագաղթել է 300.000 մարդ։ Տնտեսությունն ավերված է։ Տնտեսությունն ավերողին, օֆշորային ու հազար ու մի այլ սկանդալներում ներքաշվածին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ու ուղարկում դիվանագիտական աշխատանքի։ Հայաստանի վարկանիշն օր օրի ընկնում է, արտաքին պարտքը՝ մեծանում։
Սերժ Սարգսյանին դեմ են տալիս Արևմուտքում ու Ռուսաստանում, իսկ նա ասում է, թե դիվանագիտությունը տղայություն անելը չէ։ Դա այդպես է, բայց դիվանագիտությունը լայնախոհ, արժանապատիվ լինելն ու երկրիդ շահով առաջնորդվելն է։ Եթե Սերժ Սարգսյանն այդպիսին լիներ, շարքային պատվեր կատարող ռուս լրագրողն իրեն այդպես լկտի չէր պահի Հայաստանի Ազգային ժողովում, Նազարբաևը «не к селу, не к городу» չէր կարդա Ալիևի նամակը։
Եթե Սերժ Սարգսյանն առաջնորդվեր պետական շահով, կուտակայինը չէր լինի, չէին լինի կարմիր գծերը, գաղջ մթնոլորտը չէր լինի ...
Եթե Սերժ Սարգսյանը լայնախոհ պետական գործիչ լիներ, սեփական «գենսեկությունը» նախատեսող սահմանադրական փոփոխություններ չէր նախաձեռնի...
Պարո՛ն Սարգսյան, գնահատե՛ք Գյուլի արժանիքները, ուրախացե՛ք Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակներով, միևնույն է, իրականությունը (ճիշտը) մեկն է...
Գյուլը գիտակցում է իր երկրի իրական շահը, իսկ Սերժ Սարգսյա՞նը
«Գնահատում եմ Գյուլին՝ որպես քաղաքական գործչի, որովհետև, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է, և շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Վախթանգ Մարգարյան