Լրահոս

18.06.2014 22:11


Ըստ դատախազության՝ Մեսսին չի թաքցրել եկամուտները

Ըստ դատախազության՝ Մեսսին չի թաքցրել եկամուտները

Իսպանիայի դատախազությունը խնդրել է կասեցնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի դատական գործը։ Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը մեղադրվում է եկամուտները թաքցնելու համար։

«Բի-Բի-Սի»–ի փոխանցմամբ՝ մեղադրական կողմը եկել է եզրահանգման, որ Մեսսիի եկամուտների պատասխանատուն եղել է ոչ թե ֆուտբոլիստը, այլ նրա հայրը։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ Խորխե Օրասիո Մեսսին խոստովանել է, որ ինքն է որդու եկամուտների պատասխանատուն։

Այս խորագրի վերջին նյութերը