Լրահոս

01.09.2009 16:31


Ցուցահանդես-մրցույթ «Գենդերային հավասարություն» խորագրով

 

Երիտասարդ առաջնորդների դպրոցը Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ հայտարարում է ցուցահանդես-մրցույթ 15-28 տարեկան բոլոր երիտասարդների համար: Ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում 2009 թ.-ի սեպտեմբերի 12-ից 17-ը ընկած ժամանակահատվածում: Ներկայացված աշխատանքներից կընտրվեն լավագույնները ցուցահանդեսում ներկայացվելու նպատակով, իսկ լավագույն աշխատանքի հեղինակին նաև սպասվում է մրցանակ Բրիտանական խորհրդի կողմից:

Մրցույթի համար կարող են ներկայացվել աշխատանքներ կերպարվեստի և դեկորատիվ արվեստի հետևյալ ոլորտներում'

  • Գեղանկարչություն
  • Քանդակագործություն
  • Գրաֆիկա
  • Դիզայն
  • Դեկորատիվ և կիրառական արվեստ
  • Լուսանկարչություն

Ուշադրություն. Մասնակիցների աշխատանքների ընտրության հարցում հաշվի են առնվելու հետևյալ չափանիշները.

  • Թեմային համապատասխանություն
  • Ստեղծագործական մոտեցում
  • Ինքնատիպություն
  • Երկչափ և եռաչափ աշխատանքների առավելագույն մեծությունը չպետք է գերազանցի 50 սմ-ը:

Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող երիտասարդները իրենց աշխատանքները կարող են ներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Աշխատանքները պետք է ներկայացնել Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակ շաբաթվա բոլոր օրերին (ներառյալ հանգստյան) ժամը 10:00-18:00 Բաղրամյան 24 հասցեով (Ազգային ժողովի դիմաց)՝ աշխատանքի հետ կցելովներկայացնողի անունը, ազգանունը, սովորելու վայրը, տարիքը, անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքի համառոտ նկարագիրը:

Մրցույթի կամ ցուցահանդեսի մասին հավելյալ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 094 63-95-89, 010 62-04-73 հեռախոսահամարներով կամ գրել [email protected]; [email protected] էլեկտրոնային հասցեներով:

Այս խորագրի վերջին նյութերը