Վերացվել է «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրության արգելանքը
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «Ակադեմիկոս Ա.Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (N266 16.06.2014թ.), սննդամթերքի համապատասխանության մասին և «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 18-ի որոշմամբ վերացվել է: