Վերացնե՛լ կարմիր գծերը. ասուլիս Կառավարության շենքի դիմաց
Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրել էր մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը նախատեսում է վճարովի կայանատեղերի անվճար կայանման 5 րոպեն դարձնել 15 րոպե: Այս կապակցությամբ նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը նշել է, որ դա ժամանակավոր խաբկանք է, և նախաձեռնության համար միակ լուծումը կարմիր գծերի վերջնական կասեցումն է:
Նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ վաղը կկայանա անհնազանդության ավտոերթ, որի ընթացքում նախաձեռնությունը պահանջելու է.
1. վերացնել կարմիր գծերը,
2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

ilur.am