Լրահոս

18.06.2014 18:04


Մոուրինյոն քննադատել է Պեպեին

Մոուրինյոն քննադատել է Պեպեին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեին։ «Դժվար է համակերպվել այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ։ Պեպեն մեղավոր է Պորտուգալիայի հավաքականի բաց թողած երկրորդ գոլում»,–ասել է Ժոզե Մոուրինյոն՝ շեշտելով, որ դրանից հետո Պեպեն միայն հիասթափվեց։

«Միգուցե նա արժանի չէր կարմիր քարտի։ Սակայն մրցավարները նման իրավիճակներում կարող են այդպիսի որոշումներ կայացնել»,- «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ ասել է պորտուգալացի մարզիչը։

Հիշեցնենք, որ պորտուգալացիները 0։4 հաշվով պարտվեցին Գերմանիայի ընտրանուն, իսկ Պեպեն խաղադաշտից հեռացվեց Թոմաս Մյուլլերին հարվածելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը