Լրահոս

01.09.2009 17:02


ԼՂՀ–ում տեղի են ունեցել Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական հաստատություններում այսօր տեղի են ունեցել Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Բոլոր կրթօջախներում առաջին դասը նվիրված է եղել ԼՂՀ անկախությանը: Անկախության դասերին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան շարժման և ազատամարտի ակտիվ մասնակիցներ, հասարակական գործիչներ: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ Աժ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի և Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանի հետ, ներկա է գտնվել Մաղավուզ գյուղի կապիտալ վերանորոգված միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականին՝ պետական միջոցներով: Այսօր բարեկարգված կրթօջախը իր հարկի տակ ընդունել է մաղավուզցի դպրոցականներին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և                                                                               հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը