Լրահոս

18.06.2014 19:40


Լիբանանի խորհրդարանականները նորից չկարողացան երկրի նախագահ ընտրել

Լիբանանի խորհրդարանականները նորից չկարողացան երկրի նախագահ ընտրել

Լիբանանի խորհրդարանի պատգամավորների յոթերորդ փորձը՝ ընտրելու հանրապետության նոր նախագահ, խաթարվել է քվորումի բացակայության պատճառով։ Ինչպես հայտնել է խոսնակ Նաբիխ Բերրին, նիստերի դահլիճ 128 խորհրդականից 63–ն է եկել, որը բավարար չէ քվեարկություն անցկացնելու համար։ Միապալատ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ նոր նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը