Լրահոս

18.06.2014 17:52


Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը. Կառավարության «մարդասիրական» օրենքը (տեսանյութ)

Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը. Կառավարության «մարդասիրական» օրենքը (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում մի «հումորային» օրինագիծ է ներկայացրել, որի որոշ դրույթների վրա է ուշադրություն հրավիրել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

–Այդ օրինագծով արգելվում է կենդանիներին սադրել, բարկացնել, միմյանց դեմ տրամադրել, գյուղատնտեսական կենդանիների տեղափոխան ժամանակ պետք է ապահովեն հանգստի վայրեր նրանց բարօրությունն ապահովելու նպատակով: Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը, պոչերը, նրանց գլուխներից, ականջներից և մորթուց բռնած քարշ տալը։ Արգելվում է առանց ցավազրկման կենդանիների եղունգները հեռացնել և ամորձատել,–ասել է Ա. Մանուկյանը և դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ հարցրել.

Ինչպե՞ս եք կյանքի կոչելու այս դրույթները: Օրենքի կետը չկիրառելը պետք է տույժ ենթադրի: Ասենք՝ գյուղից կենդանիների տեղափոխություն պետք է լինի սպանդանոց, դուք հատկացրե՞լ եք այն հանգստավայրերը, որտեղ կենդանիների բարօրությունն ու հանգիստը պետք է ապահովվի։ Ենթադրենք՝ մի գյուղի Պողոսն իր խոզերին ամորձատում է՝ առանց ցավազրկման, ցանկացած մարդ առանց ցավազրկման կտրում է իր շան կամ թութակի եղունգները, ես քաշում եմ իմ նապաստակի ականջից, մյուսն էլ՝ իր շան կամ կատվի պոչից, դուք վերահսկելո՞ւ եք։

Գյուղնախարարն արձագանքել է, որ օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, և միջազգային պարտավորությունների համաձայն՝ իրենք պարտավոր են կենդանիների հանդեպ մարդասիրական մոտեցում ցուցաբերել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը