Դավիթ Հարությունյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «ավանտյուրայի» ողջ իրականությունը»
Մի քանի օր առաջ խոստացա հրապարակել մի քանի փաստեր, որոնք կապված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ և այն սպեկուլյացինաների մասին, որոնք իրականացվում են ՀԷՑ-ի կողմից:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հայկական ատոմակայանի խափանման միֆին: Ատոմակայանի տուրբիններից մեկը վթարի էր ենթարկվել և չէր աշխատում: Իսկ այդ ժամանակ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե որտեղից է կոմպենսացվում չարտադրված էլէներգիան՝ ՋԷԿ-երից, թե ՀԷԿ-երից: Իսկ արտադրված էլէներգիայի թիվը կազմում է 300մլն կվտ ժամ: Բացի այդ, ատմոկայանը կառավարելու համար այն հանձնվեց ռուսական ընկերությանը, մի քանի տարի շահագործումից ոչ մի ֆինանսական վնաս չառաջացրեց և հետ հանձնվեց, որից հետո սկսվեց ֆինանսական վնասների առաջացումը: Երկար տարիներ ատոմակայանն աշխատելով՝ խնդիրներ չի ունեցել ջրամատակարարման հետ կապված, այժմ առաջացել են խնդիրներ, որի համար նախատեսվում է լրացուցիչ խորքային հորեր կառուցել ըստ ռեզերվային ջրամատակարարման:
Երկրորդ կարևոր անհեթեթությունը կապված է Որոտանի ՀԷԿ-ի հետ: Որոտանի ՀԷԿ-ն ունի իր ջրամբարները, որոնք սակավաջրության պայմաններում անգամ ապահովում են ՀԷԿ-ի նորմալ աշխատանքները: Իսկ հիմնական պատճառներից մեկն է սակավաջրությունը: Եթե այդպես չի, ապա ինչու չեն ներկայացվում տեղեկանքներ ջրային տնտեսություններից և հիդրոմետ ծառայություններից:
Հայտնի է, որ ՋԷԿ-երը արտադրում են ավելի թանկ էլէներգիա: Ասում են, որ էլէներգիան ստացել են Հրազդան ՋԷԿ-ից, բայց հայտնի է, որ ՀԷՑ-ը էլէնէրգիան ստանում է հաստատուն սակագնով և չի երևում, թե այդ էլէներգիան էժան է, թե թանկ, և ամենակարևորն այն է, թե որտեղից է ստացել: Միշտ ընդունված է, որ ներկայացվի, թե ստացվել է ավելի թանկ աղբյուրներից:
Աբսուրդի հասնող իրականություն է այն, որ ՀԷՑ-ն իրականացրվել է շուրջ 5մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի մաշվածության տեսքով, որի համար հասույթը պետք է ավելացնել 1.1մլրդ դրամով: Բայց կապիտալ ներդրումներ կատարելուց տվյալ ձեռնարկությունը նկատի ունի բարելավել աշխատանքներն ու օգուտներ ստանալ, պակասեցնել կորուստները, ոչ թե աշխատել վնասով: Ամեն տարի ՀԷՑ-ը բիզնես ծրագիր է ներկայացնում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որտեղ նշվում է, տվյալ տարված գործունեության ժամանակ ինչքան շահույթ պետք է ստանա ձեռնարկությունը և ինչքան ներդրումներ պետք է իրականացնի: Իսկ այստեղ հարց է առաջանում, որ ՀԾԿՀ աշխատակիցները կամ չեն հասկանում իրենց գործից կամ էլ լավ հասկանում են, իսկ երկիրը տանում են կործանման:
ՀԷՑ-ի վնասների մեծ մասը կազմում է վերջին տարիների վատ աշխատանքը, քանի որ փաստացի կորուստներն ավելի քիչ են, քան ներկայացվում են: Կենտրոնական գրասենյակում ուռճացված են հաստիքացուցակները և կատարվող ծախսերը, տնօրենի, մասնաճյուղիպետերիև մյուս ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը: Իսկ կորուստները յուրաքանչյուր մասնաճյուղումներկայացվում են մոտ 4-5% ավելի շատ, քան իրականում, որն արդեն երկրի մասշտաբով ահռելի թիվ է և կարող է փակել բոլոր ծախսերը՝ տալով ահռելի եկամուտներ: Իսկ մեր երկրում այդ հսկայական, մեծ եկամուտներ ստացող կազմակերպությունը հայտարարում է, որ աշխատում է առանց շահույթի, անգամ վնասով:
Մի քանի տարի առաջ ցանցերում կատարվող վերանորոգման և այլ աշխատանքներ կատարվում էին իրենց ենթակայության տակ գտնվող մասնաճյուղերի միջոցով: Իսկ այժմ այդ բոլոր աշխատանքները կատարվում են պայմանագրային սկզբունքով ՍՊԸ-ների միջոցով «էլցանցերի կայքում կան համագործակցության մոտ 700 ՍՊԸ-ներ»: Օրինակ՝ մալուխային գծերի վթարները վերացնում էին մասնաճյուղի մասնագետները, իսկ այժմ մի քանի տասնյակ անգամ թանկ գներով ՍՊԸ-ները: Վաճառելով իր սեփականությունը հանդիսացող լաբորատորիայի բարձրահարկ շենքը՝ այժմ նույն շենքը ՀԷՑ-ըվերցնում էվարձով՝ վճարելով մեծ գումարներ:
«Միջազգային էնէրգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն ղեկավարում է Հրազդանի կասկադի ՀԷԿ-երը:Հանդիսանալով օտարերկրյա կառույց՝ այն ունի ֆինանսական լուրջ ճեղքվածքներ, համենայն դեպս այդպես ցույց են տալիս, և Հայաստանի բնակչության հաշվին պետք է փակվի նրա ֆինանսական ճեղքվածքը:
Տրամաբանական է, որ ներդրումներ իրականացնելուց հետո յուրաքանչյուրը ցանկություն ունի ետ վերադարձնել իրականացրած ներդրումները և ստանալ շահույթ: Իսկ <<Երևան ՋԷԿ>> ՓԲԸ-ում մի այլ անհեթեթություն է: Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել 3 կապիտալ վերանորոգումներ, որոնցից ամենածավալուն նորոգումը պետք է իրականացվի այս տարի: Հարց է առաջանում, եթե վերոնշյալը նոր կառույց է, իսկ այս ոլորտում նոր կառույց ունենալու հիմնական իմաստն այն է, որ զինվեն նորագույն տեխնոլոգիաներով, որոնք կապահովեն ավելի քիչ կորուստ, ավելի շատ եկամուտ և դրանք պետք է ուշ խափանվեն: Փաստորեն մեր երկրում մոդեռնացված տեխնոլոգիաներ կիրառելն անթույլատրելի է, քանի որ շահագործման և պահպանման ծախսերը մեծանում են:
Այս ամբողջ «ավանտյուրայի» պատճառով տուժում ենք մենք: Ներկայացված փաստերի շնորհիվ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ շուտով սկսվելու են մեծ թանկացումներ: Այս ահռելի գումարները, որոնք յուրացվել են մի քանի տասնյակ անձանց կողմից, թույլ չեն տալիս, որ զարգանա մեր տնտեսությունը, նպաստում են աղքատությանը, արտագաղթին:
Կոչ եմ անում համախմբվել և միասին պայքարել նմանօրինակ անարդարության դեմ: Ամեն անգամ պետք չի հանդուրժել մի քանի անձանց կամակորությունն ու թալանի ցանկությունները, որից բոլորս ենք տուժում: Այսպիսի քայլերով մենք գնում ենք դեպի կործանում, իսկ այս քայլերն իրականացնողները պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես գնում են կործանման:
Դավիթ Հարությունյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «ավանտյուրայի» ողջ իրականությունը»
Մի քանի օր առաջ խոստացա հրապարակել մի քանի փաստեր, որոնք կապված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ և այն սպեկուլյացինաների մասին, որոնք իրականացվում են ՀԷՑ-ի կողմից:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հայկական ատոմակայանի խափանման միֆին: Ատոմակայանի տուրբիններից մեկը վթարի էր ենթարկվել և չէր աշխատում: Իսկ այդ ժամանակ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե որտեղից է կոմպենսացվում չարտադրված էլէներգիան՝ ՋԷԿ-երից, թե ՀԷԿ-երից: Իսկ արտադրված էլէներգիայի թիվը կազմում է 300մլն կվտ ժամ: Բացի այդ, ատմոկայանը կառավարելու համար այն հանձնվեց ռուսական ընկերությանը, մի քանի տարի շահագործումից ոչ մի ֆինանսական վնաս չառաջացրեց և հետ հանձնվեց, որից հետո սկսվեց ֆինանսական վնասների առաջացումը: Երկար տարիներ ատոմակայանն աշխատելով՝ խնդիրներ չի ունեցել ջրամատակարարման հետ կապված, այժմ առաջացել են խնդիրներ, որի համար նախատեսվում է լրացուցիչ խորքային հորեր կառուցել ըստ ռեզերվային ջրամատակարարման:
Երկրորդ կարևոր անհեթեթությունը կապված է Որոտանի ՀԷԿ-ի հետ: Որոտանի ՀԷԿ-ն ունի իր ջրամբարները, որոնք սակավաջրության պայմաններում անգամ ապահովում են ՀԷԿ-ի նորմալ աշխատանքները: Իսկ հիմնական պատճառներից մեկն է սակավաջրությունը: Եթե այդպես չի, ապա ինչու չեն ներկայացվում տեղեկանքներ ջրային տնտեսություններից և հիդրոմետ ծառայություններից:
Հայտնի է, որ ՋԷԿ-երը արտադրում են ավելի թանկ էլէներգիա: Ասում են, որ էլէներգիան ստացել են Հրազդան ՋԷԿ-ից, բայց հայտնի է, որ ՀԷՑ-ը էլէնէրգիան ստանում է հաստատուն սակագնով և չի երևում, թե այդ էլէներգիան էժան է, թե թանկ, և ամենակարևորն այն է, թե որտեղից է ստացել: Միշտ ընդունված է, որ ներկայացվի, թե ստացվել է ավելի թանկ աղբյուրներից:
Աբսուրդի հասնող իրականություն է այն, որ ՀԷՑ-ն իրականացրվել է շուրջ 5մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի մաշվածության տեսքով, որի համար հասույթը պետք է ավելացնել 1.1մլրդ դրամով: Բայց կապիտալ ներդրումներ կատարելուց տվյալ ձեռնարկությունը նկատի ունի բարելավել աշխատանքներն ու օգուտներ ստանալ, պակասեցնել կորուստները, ոչ թե աշխատել վնասով: Ամեն տարի ՀԷՑ-ը բիզնես ծրագիր է ներկայացնում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որտեղ նշվում է, տվյալ տարված գործունեության ժամանակ ինչքան շահույթ պետք է ստանա ձեռնարկությունը և ինչքան ներդրումներ պետք է իրականացնի: Իսկ այստեղ հարց է առաջանում, որ ՀԾԿՀ աշխատակիցները կամ չեն հասկանում իրենց գործից կամ էլ լավ հասկանում են, իսկ երկիրը տանում են կործանման:
ՀԷՑ-ի վնասների մեծ մասը կազմում է վերջին տարիների վատ աշխատանքը, քանի որ փաստացի կորուստներն ավելի քիչ են, քան ներկայացվում են: Կենտրոնական գրասենյակում ուռճացված են հաստիքացուցակները և կատարվող ծախսերը, տնօրենի, մասնաճյուղի պետերի և մյուս ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը: Իսկ կորուստները յուրաքանչյուր մասնաճյուղում ներկայացվում են մոտ 4-5% ավելի շատ, քան իրականում, որն արդեն երկրի մասշտաբով ահռելի թիվ է և կարող է փակել բոլոր ծախսերը՝ տալով ահռելի եկամուտներ: Իսկ մեր երկրում այդ հսկայական, մեծ եկամուտներ ստացող կազմակերպությունը հայտարարում է, որ աշխատում է առանց շահույթի, անգամ վնասով:
Մի քանի տարի առաջ ցանցերում կատարվող վերանորոգման և այլ աշխատանքներ կատարվում էին իրենց ենթակայության տակ գտնվող մասնաճյուղերի միջոցով: Իսկ այժմ այդ բոլոր աշխատանքները կատարվում են պայմանագրային սկզբունքով ՍՊԸ-ների միջոցով «էլցանցերի կայքում կան համագործակցության մոտ 700 ՍՊԸ-ներ»: Օրինակ՝ մալուխային գծերի վթարները վերացնում էին մասնաճյուղի մասնագետները, իսկ այժմ մի քանի տասնյակ անգամ թանկ գներով ՍՊԸ-ները: Վաճառելով իր սեփականությունը հանդիսացող լաբորատորիայի բարձրահարկ շենքը՝ այժմ նույն շենքը ՀԷՑ-ը վերցնում է վարձով՝ վճարելով մեծ գումարներ:
«Միջազգային էնէրգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն ղեկավարում է Հրազդանի կասկադի ՀԷԿ-երը: Հանդիսանալով օտարերկրյա կառույց՝ այն ունի ֆինանսական լուրջ ճեղքվածքներ, համենայն դեպս այդպես ցույց են տալիս, և Հայաստանի բնակչության հաշվին պետք է փակվի նրա ֆինանսական ճեղքվածքը:
Տրամաբանական է, որ ներդրումներ իրականացնելուց հետո յուրաքանչյուրը ցանկություն ունի ետ վերադարձնել իրականացրած ներդրումները և ստանալ շահույթ: Իսկ <<Երևան ՋԷԿ>> ՓԲԸ-ում մի այլ անհեթեթություն է: Համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի սարքավորումն արտադրող գործարանի կողմից պահանջվում է ծառայության ժամկետում իրականացնել 3 կապիտալ վերանորոգումներ, որոնցից ամենածավալուն նորոգումը պետք է իրականացվի այս տարի: Հարց է առաջանում, եթե վերոնշյալը նոր կառույց է, իսկ այս ոլորտում նոր կառույց ունենալու հիմնական իմաստն այն է, որ զինվեն նորագույն տեխնոլոգիաներով, որոնք կապահովեն ավելի քիչ կորուստ, ավելի շատ եկամուտ և դրանք պետք է ուշ խափանվեն: Փաստորեն մեր երկրում մոդեռնացված տեխնոլոգիաներ կիրառելն անթույլատրելի է, քանի որ շահագործման և պահպանման ծախսերը մեծանում են:
Այս ամբողջ «ավանտյուրայի» պատճառով տուժում ենք մենք: Ներկայացված փաստերի շնորհիվ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ շուտով սկսվելու են մեծ թանկացումներ: Այս ահռելի գումարները, որոնք յուրացվել են մի քանի տասնյակ անձանց կողմից, թույլ չեն տալիս, որ զարգանա մեր տնտեսությունը, նպաստում են աղքատությանը, արտագաղթին:
Կոչ եմ անում համախմբվել և միասին պայքարել նմանօրինակ անարդարության դեմ: Ամեն անգամ պետք չի հանդուրժել մի քանի անձանց կամակորությունն ու թալանի ցանկությունները, որից բոլորս ենք տուժում: Այսպիսի քայլերով մենք գնում ենք դեպի կործանում, իսկ այս քայլերն իրականացնողները պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես գնում են կործանման:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ
Դավիթ Հարությունյան