ԱԺ նախագահը նկատել է, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է:
Հանձնաժողովի աշխատանքին իր մասնակցությունն է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նկատել է, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը: Հ. Աբրահամյանի կարծիքով, եթեորոշպատգամավորներչենմասնակցումհանձնաժողովներինիստերինապաանհրաժեշտէդառնումվերանայելհանձնաժողովներիկազմը:
Հանձնաժողովի 9 անդամից նիստին մասնակցել է 6 պատգամավոր:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մալխասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը՝ նշելով, որ ստացվել է մեկ առաջարկություն, որն ընդունվել է: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում կատարվող փոփոխությունները կապված են Երևան քաղաքի կարգավիճակի փոփոխության հետ: Այս օրինագիծը ևս կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև կառավարության ներկայացրած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Օրինագծում առաջարկվող փոփոխությունները, ըստ հիմնական զեկուցողի, առնչվում են ինֆորմացիայի արտահոսքին և նպատակ ունեն պաշտպանել լրագրողների շահերը:
Նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Օրինագծի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական է եղել:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» իր օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա նշել է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվում է, որ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարով, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը: Օրինագծով հեղինակն առաջարկում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթները և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի սկզբունքները, օրենքի համապատասխան հոդվածից հանել համապատասխան մարմիններում աշխատակազմի ղեկավարների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման մասին նորմը: Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության և Քաղաքացիական ծառայության խորհրդի կարծիքները դրական են եղել: Օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, այն ևս կընդգրկվի ԱԺ աշնանային և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը, ինչպես նշել է հեղինակը, տնտեսվարող սուբյեկտների պաշտպանությանն ուղղված, ինչպես նաեև՝ հակակոռուպցիոն բնույթի ուղղվածության նախագիծ է:
Այս օրինագծերից բացի քննարկվել են այլ օրինագծեր ևս, որոնց վերաբերյալ հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի հաջորդ նիստում:
ԱԺ նախագահը նկատել է, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է:
Հանձնաժողովի աշխատանքին իր մասնակցությունն է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նկատել է, որ հանձնաժողովների նիստերին չմասնակցող պատգամավորների անունները պետք է հայտնի լինեն հանրությանը: Հ. Աբրահամյանի կարծիքով, եթե որոշ պատգամավորներ չեն մասնակցում հանձնաժողովների նիստերին ապա անհրաժեշտ է դառնում վերանայել հանձնաժողովների կազմը: