«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե երկրպագում է Հայաստանի հավաքականին, և ցանկանում է, որ աշխարհի չեմպիոն դառնա Գերմանիան, որպեսզի հետո ասենք՝ աշխարհի չեմպիոնին ենք պարտվել (նկատի ունի 6:1 հաշվով պարտությունը):
«ՉԻ»-Այդ տրամաբանությամբ ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն Ալժիրի հավաքականին երկրպագեր, որովհետև մերոնք Ալժիրի թիմին էլ են պարտվել: Եվ ընդհանրապես, պետք է «բալետ անել», որ երկրագնդի բնակչության 35 տոկոսն աղքատ լինի (որպեսզի ասենք՝ տեսե՛ք, մենակ չենք, ամբողջ աշխարհն է աղքատ), պիտի երազենք, որ Ադրբեջանը տնտեսության զարգացման տեմպերով աշխարհում առաջինը լինի (որպեսզի ասենք՝ տեսե՛ք, միայն մեզնից չեն առաջ) և այլն:
Իսկ ընդհանրապես, հետաքրքիր է՝ Եվրասիական միությանն անդամակցելուն ձգտող երկրի նախագահն իրավունք ունի՞ «բալետ անել» որևէ այլ երկրի, եթե առաջնությանը մասնակցում է այդ միության անդամ երկրներից մեկի հավաքականը: Թե՞ ամեն ինչ նորմալ է՝ այդ մասով դեռ ինքնիշխան ենք»:
Անզգույշ ֆուտբոլասեր Սերժ Սարգսյանը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: