Տնտեսական

19.06.2014 11:53


Մանվել Բադալյան. «Ֆիննախում աշխատողներին աշխատանքից ազատելն օրենքի սահմաններում է եղել»

Մանվել Բադալյան. «Ֆիննախում  աշխատողներին աշխատանքից ազատելն օրենքի սահմաններում է եղել»

Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լրագրողներին հայտնել է, թե Ֆիննախում աշխատողներին աշխատանքից ազատելն օրենքի սահմաններում է եղել։

«Նախարարության մի շարք ստորաբաժանումներում տեղի է ունեցել հաստիքների կրճատում»,-ասել է Մանվել Բադալյանը։
Անդրադառնալով Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության լուծարմանը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն ասել է. «Այդ կառուցվածքային ստորաբաժանումը լուծարվել է, գոյություն չունի, ու քննարկման առարկա լինել չի կարող, թե ինչու են աշխատողները կրճատվել: Այսինքն, միաձուլումների արդյունքում տեղի է ունեցել նակին թվաքանակի նվազում»։

Այս խորագրի վերջին նյութերը