Երուսաղեմի նախկին քաղաքապետը վեց տարով ազատազրկվել է կաշառակերության մեղադրանքով
Թել–Ավիվի շրջանային դատարանն այսօր Երուսաղեմի նախկին քաղաքապետ Ուրի Լուպոլյանսկիին վեց տարվա ազատազրկման է դատապարտել, ինչպես նաև պարտավորեցրել 500 հազար (145 հազար դոլար) տուգանք վճարել։ Լուպոլյանսկին դարձել է Երուսաղեմում «Holy Land» բնակելի համալիրի կառուցման գործում բացահայտված կաշառակերության մեջ վերջին մեղադրյալը։ Մայիսի 13-ին այդ գործով 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը։
Դատավոր Դավիդ Ռոզենը կաշառակերությունը սահմանել է դավաճանությանը համարժեք, ինչպես նաև ընդգծել, որ կաշառակերությունն «այլասերվածության» հետևանք է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։