«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը
Այլևս իրողություն է, որ Արևմուտքի պարտադրմամբ և գործուն մասնակցությամբ հայ-թուրքական հակամարտությունը, որը վերածվեց հայ-թուրքական հարաբերությունների, թևակոխում է որակապես նոր փուլ, փոխելով տարածաշրջանում ուժերի առկա հարաբերակցությունը, վտանգելով հայ ժողովրդի գոյությունը:
2009թ. ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանության օրվա նախօրեին «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթուղթը ստորագրելու մասին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և փաստաթղթի հրապարակումը օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության տարեդարձից երկու օր առաջ, նոր մարտահրավեր է, ուղղված համայն հայությանը:
Փաստաթուղթը, որը ներառում է երկու արձանագրություն փորձում է վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի: Այսպես.
կասկածի տակ է դրվում Ցեղասպանության փաստն իսկ, որի լինելիության մասին վերջնական գնահատական կարող են տալ հայ, թուրք, շվեյցարացի և այլ միջազգային փորձագետները,
ձեռք է բերվում պայմանավորվածություն, որով վերահաստատվում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, որով վավերացվում է 1921թ. հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագիրը, ինչը փաստորեն ՀՀ-ի կողմից Թուրքիայի ճանաչումն է վերջինիս ներկա սահմաններով: Այսինքն ՀՀ-ն այլևս ամրագրում է Հայաստանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև գոյություն ունեցող ներկա բաժանարար գիծը որպես սահման, ի չիք դարձնելով Արևմտյան Հայաստանի՝ Հայոց բնօրրանի գոյության փաստը,
ՀՀ-ն վերահաստատում է հավասարության, ինքնիշխանության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունները, որով արձանագրում է, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին գործն է, միաժամանակ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամողջականությունը:
Ձգտելով պահպանել հայ ժողովրդից բռնությամբ վերցրած իշխանությունը, գործող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, հայության շահերը մեկ անգամ ևս ստորադասում է իր հատվածական շահերին, տուրք տալով տարածաշրջանում շահեր ունեցող որոշ գերտերությունների ճնշմանը: Նա փորձելու է վեց շաբաթ հետո ստորագրել Հայաստանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:
Կոչով դիմում ենք ՀՀ-ում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին վիժեցնել ՀՀ ներկա վարչակազմի կողմից իրականացվող ներկա դավաճանական ընթացքը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչը կհանդիսանա երաշխիքը նաև Արցախի ճակատում ձեռք բերած հաղթանակը ամրագրելու դիվանագիտական դաշտում:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն
«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը
Այլևս իրողություն է, որ Արևմուտքի պարտադրմամբ և գործուն մասնակցությամբ հայ-թուրքական հակամարտությունը, որը վերածվեց հայ-թուրքական հարաբերությունների, թևակոխում է որակապես նոր փուլ, փոխելով տարածաշրջանում ուժերի առկա հարաբերակցությունը, վտանգելով հայ ժողովրդի գոյությունը:
2009թ. ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանության օրվա նախօրեին «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթուղթը ստորագրելու մասին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և փաստաթղթի հրապարակումը օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության տարեդարձից երկու օր առաջ, նոր մարտահրավեր է, ուղղված համայն հայությանը:
Փաստաթուղթը, որը ներառում է երկու արձանագրություն փորձում է վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի: Այսպես.
Ձգտելով պահպանել հայ ժողովրդից բռնությամբ վերցրած իշխանությունը, գործող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, հայության շահերը մեկ անգամ ևս ստորադասում է իր հատվածական շահերին, տուրք տալով տարածաշրջանում շահեր ունեցող որոշ գերտերությունների ճնշմանը: Նա փորձելու է վեց շաբաթ հետո ստորագրել Հայաստանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները:
Կոչով դիմում ենք ՀՀ-ում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին վիժեցնել ՀՀ ներկա վարչակազմի կողմից իրականացվող ներկա դավաճանական ընթացքը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչը կհանդիսանա երաշխիքը նաև Արցախի ճակատում ձեռք բերած հաղթանակը ամրագրելու դիվանագիտական դաշտում:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն
01.09.09թ. Երևան