Լրահոս

19.06.2014 13:25


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը