Լ. Զուրաբյան. «Ընդդիմությունը գնալով մեծ ազդեցություն է ունենում Աժ պրոցեսների վրա» (տեսանյութ)
Ընդդիմությունը գնալով մեծ ազդեցություն է ունենում ԱԺ պրոցեսների վրա, և գնալով մեր լծակները ուժեղանում են: Այդ մասին այսօր «Zham.am»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Դրանք ընդգրկում են. պարզ է՝ այն, ինչ որ տրադիցիոն եղել է` ելույթներ, քվեարկություններ, իսկ հիմա մենք կարողանում ենք հասնել նրան, որ շատ հաճախ մեծամասնությունը չի կարողանում անցկացնել քվեարկությունը իր ուզած ձևով, կամ չի կարողանում նիստ սկսել: Ճիշտ է, որոշ ժամանակ հետո, միգուցե, անգամ կեղծելով ապահովեց քվորումը, որովհետև դա հիմա հնարավոր չէ ճշտել. նրանք վերսկսեցին նիստը, բայց այդ պահին նրանք չունեին բավարար քանակությամբ մարդ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական մեխծամասնությունը դեռ կարողանում է արգելակվելով առաջ գնալ, բայց այս երկու տարվա դինամիկան ցույց է տալիս, որ ոչիշխանական ուժերը շատ արագ կարող են հասնել մի վիճակի, երբ արդեն նրանք չեն կարողանա կամայականորեն իրենց ուզածն անել ԱԺ-ում:
«Փաստորեն, փայլուն ակցիա ստացվեց: Սա՝ ի նշան բողոքի, որ իրենք բերում են չքննարկված օրենքներ, հանրությանը չներկայացված օրենքներ, նախկինում շրջանառության մեջ չդրած օրենքներ, որոնց տեքստին պատգամավորները ժամանակ չեն ունեցել ծանոթանալու, բերում են, դնում են մեր սեղաններին հազարավոր էջեր: Այս պրակտիկան մեզ համար անընդունելի է, և մեր ակցիան ի նշան բողոքի էր այս պրակտիկայի դեմ: Կարծում եմ՝ փայլուն հաջողվեց: Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր բոլոր լծակների գործածումը սրանց խելքի բերելու նպատակով»,- հավելել է պատգամավորը:
Լ. Զուրաբյան. «Ընդդիմությունը գնալով մեծ ազդեցություն է ունենում Աժ պրոցեսների վրա» (տեսանյութ)
Ընդդիմությունը գնալով մեծ ազդեցություն է ունենում ԱԺ պրոցեսների վրա, և գնալով մեր լծակները ուժեղանում են:
Այդ մասին այսօր «Zham.am»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Դրանք ընդգրկում են. պարզ է՝ այն, ինչ որ տրադիցիոն եղել է` ելույթներ, քվեարկություններ, իսկ հիմա մենք կարողանում ենք հասնել նրան, որ շատ հաճախ մեծամասնությունը չի կարողանում անցկացնել քվեարկությունը իր ուզած ձևով, կամ չի կարողանում նիստ սկսել: Ճիշտ է, որոշ ժամանակ հետո, միգուցե, անգամ կեղծելով ապահովեց քվորումը, որովհետև դա հիմա հնարավոր չէ ճշտել. նրանք վերսկսեցին նիստը, բայց այդ պահին նրանք չունեին բավարար քանակությամբ մարդ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական մեխծամասնությունը դեռ կարողանում է արգելակվելով առաջ գնալ, բայց այս երկու տարվա դինամիկան ցույց է տալիս, որ ոչիշխանական ուժերը շատ արագ կարող են հասնել մի վիճակի, երբ արդեն նրանք չեն կարողանա կամայականորեն իրենց ուզածն անել ԱԺ-ում:

Zham.am