Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Արշակունյաց պողոտայով ժամը 12:30-ին կազմակերպել է անհնազանդության ավտոերթ:
Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը, այս պահին Արշակունյաց պողոտայի ողջ երթեւեկությունը խցանման հետեւանքով դադարեցվել է: Պատճառն այն է, որ ոստիկանական ավտոմեքենաները փակել են փողոցը, եւ չեն թույլատրում ավտոերթի մասնակիցներին առաջ շարժվել: Պատճառաբանությունը մեկն է՝ «փակել ենք եւ վերջ»:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Արսեն Արշակյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ փողոցը փակվել է այն պատճառով, որ մյուս շրջաններում խցանում չառաջանա, իսկ այն հարցին, թե որքա՞ն կտեւի, պատասխանեց՝ «Լա՛վ ենք անում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեցինք մանրամասն տեղեկատվություն ստանալ, սակայն մեզ խնդրեցին զանգահարել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ սառեցնել տեսախցիկների ու արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:
ՃՈ. «Փակել ենք և վե՛րջ»

ilur.am