Լրահոս

19.06.2014 13:51


«Շիրակ կենտրոնը» սկսում է բարեգործական նոր ակցիա

«Շիրակ կենտրոնը» սկսում է բարեգործական նոր ակցիա

Գյումրիում հարյուրավոր անօթևան բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ծայրահեղ աղքատ և ինքնամեկուսացած կյանքով: Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի, հիգիեինիկ պարագաների, ինչպես նաև ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրմանը զուգահեռ, անհրաժեշտ կարողություններ ու պայմաններ ունեցող ընտանիքներին նախ տրամադրել շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում՝ նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել իրենց սննդի խնդիրը լուծելու համար: «Շիրակ կենտրոնի» այս նախաձեռնությունը հիմնականում հասցեագրված է վագոն-տնակներում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին և կոչ ենք անում արձագանքել ու այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարին.

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA

Client: Shirak Centre NGO Account N: 2472601614240020- for USA

Pass: 05532775, AUTHORITY 016 CORRESPONDENT BANKS OF ARDSHININVESTBANK CJSC Correspondent - Deutsche Bank Trust Company Americas, 60 Wall Street, New York, NY 10005 SWIFT Code - BKTRUS33 CCY- USD Accontant N: 04422630

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը