Լրահոս

01.09.2009 18:03


Կարեն Բեքարյան. «...հիմա թևափոխում ենք մի փուլ, որը «по маслу» չի կարող գնալ...»

Կարեն Բեքարյան. «...հիմա թևափոխում ենք մի փուլ, որը «по маслу» չի կարող գնալ...»

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի  նախագահ Կարեն Բեքարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է.

-Մենք ապրում ենք պատմական շատ ունիկալ ժամանակշրջանում։ Այսքան ժամանակ չունենալով որևէ հարաբերություն, ունենալով թշնամանքի ու անվստահության մեծագույն պաշար՝ հիմա մտնում, թևակոխում ենք մի փուլ, որը «по маслу» չի կարող գնալ. այն հաստատ կունենա վայրիվերումներ ու նման դրսևորումներ,-ասել է նա։

Կարեն Բեքարյանի խոսքերով՝ շատ բնական է, որ կողմերից յուրաքնչյուրն էլ ձգտի իր համար շահեկան դիրք գրավել այս բանակցություններով, բայց «միջազգային հանրությունը բավական սեղմել է այդ շրջանակները. դա նկատելի է ուղղակիորեն փաստաթղթերից»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք  երկրների խորհրդարանները  99 տոկոսով կվավերացնե՞ն արձանագրությունները, փորձագետը նկատել է, որ յուրաքանչյուր օր կարող են անակնկալներ լինել։ Գործընթացն, այնուամենայնիվ, կհանգեցնի դրան: Բեքարյանի խոսքերով՝ հենց վավերացման փուլում Թուրքիան կփորձի հնարավորինս մանևրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը