Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում գերազանցել է միլիոնը
Թուրքիայի տարածքում՝ ճամբարներում և տարբեր քաղաքներում, ավելի քան մեկ միլիոն սիրիացի է գտնվում։ Այս մասին հայտնել է թուրքական կառավարության փոխվարչապետ Բեշիր Աթալայը։ Վերջինը նշել է, որ Թուրքիան հաջողությամբ գլուխ է հանում ճամբարային այդ քաղաքների կառավարման և անհրաժեշտ ամեն ինչ ապահովելու գործում։
Հիշեցնենք՝ այս շաբաթվա սկզբին սիրիական բանակը գրոհ էր կազմակերպել Լաթակիայի զինյալների ուղղությամբ և իր վերահսկողության տակ վերցրել «Քեսաբ» անցակետը, որը հաղորդակից է թուրքական «Յայլադաղի» սահմանակետի հետ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։