Ս. Մարգարյան. «Մենք դեմ ենք սղացնելով ինչ-որ բան անցկացնելու աշխատաոճին» (տեսանյութ)
Մենք արել ենք բնականոն գործողություն այն իրավիճակին, որ ստեղծված է ԱԺ-ում` բերելով օրինագծեր, որոնք չենք տեսել մինչև այժմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Ես, օրինակ, ասեմ, որ կուտակայինի հետ կապված՝ մոտ հարյուր էջ է՝ ստացել ենք երեկ` օրվա երկրորդ կեսին: Նախ՝ կարդալու, հասցնելու խնդիր կա, քննարկելու խնդիր կա, և այսպես բազմաթիվ օրինագծեր կան, որոնք բերել են շատ արագ, մենք չենք հասցնում նայել, մենք դեմ ենք այս ձևով աշխատելաոճին, այսինքն` սղացնելով ինչ-որ բան անցկացնելուն: Մեր արածը հենց պատասխանն է սրան »,- ասաց Ստեփան Մարգարյանը: Այնուհետև Մարգարյանն ասաց, որ իրենք կարծում են, որ ժամանակին պետք է բերվեն օրենքները, քանի որ գոյություն ունի օրենքները բերելու խելամիտ ժամկետ:
«Վերջիվերջո, կա կարևոր օրենքները 15-օրյա քննարկման անցնելու սկզբունք: Թողնենք մի կողմ, բայց մի քանի օր, մի շաբաթ գոնե պետք է: Սրանք փաթեթներ են, մանավանդ, շատ են օրինագծերը, և ժամանակ է պետք է, որ քննարկենք: Այսպես աշխատելուն մենք դեմ ենք, և այսուհետ ևս այս նույն գործունեությունը կանենք ոչ միայն ի նշան բողոքի, այլ պարզապես, որ մենք չենք դառնա միջոց` հենց այնպես օրենք դակող լինենք կամ ապահովենք մեր ներկայությամբ ինչ-որ չքննարկված օրենքների անցկացում»,- հավելեց Ստեփան Մարգարյանը: Մանրամասները` տեսանյութում: Zham.am
Ս. Մարգարյան. «Մենք դեմ ենք սղացնելով ինչ-որ բան անցկացնելու աշխատաոճին» (տեսանյութ)
Մենք արել ենք բնականոն գործողություն այն իրավիճակին, որ ստեղծված է ԱԺ-ում` բերելով օրինագծեր, որոնք չենք տեսել մինչև այժմ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Ես, օրինակ, ասեմ, որ կուտակայինի հետ կապված՝ մոտ հարյուր էջ է՝ ստացել ենք երեկ` օրվա երկրորդ կեսին: Նախ՝ կարդալու, հասցնելու խնդիր կա, քննարկելու խնդիր կա, և այսպես բազմաթիվ օրինագծեր կան, որոնք բերել են շատ արագ, մենք չենք հասցնում նայել, մենք դեմ ենք այս ձևով աշխատելաոճին, այսինքն` սղացնելով ինչ-որ բան անցկացնելուն: Մեր արածը հենց պատասխանն է սրան »,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Այնուհետև Մարգարյանն ասաց, որ իրենք կարծում են, որ ժամանակին պետք է բերվեն օրենքները, քանի որ գոյություն ունի օրենքները բերելու խելամիտ ժամկետ:
«Վերջիվերջո, կա կարևոր օրենքները 15-օրյա քննարկման անցնելու սկզբունք: Թողնենք մի կողմ, բայց մի քանի օր, մի շաբաթ գոնե պետք է: Սրանք փաթեթներ են, մանավանդ, շատ են օրինագծերը, և ժամանակ է պետք է, որ քննարկենք: Այսպես աշխատելուն մենք դեմ ենք, և այսուհետ ևս այս նույն գործունեությունը կանենք ոչ միայն ի նշան բողոքի, այլ պարզապես, որ մենք չենք դառնա միջոց` հենց այնպես օրենք դակող լինենք կամ ապահովենք մեր ներկայությամբ ինչ-որ չքննարկված օրենքների անցկացում»,- հավելեց Ստեփան Մարգարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Zham.am